Բանկային խարդախություններից տուժած քաղաքացիները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․ Բանկային խարդախություններից տուժած քաղաքացիները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել երեքշաբթի Կենտրոնական բանկի շենքի մոտ։

Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը, մեկնաբանել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի վերջին հայտարարությունն այս թեմայի շուրջ։

«Մարտին Գալստյանը իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, թե իբր քաղաքացիների նկատմամբ չեղարկվել են ապօրինի վարկային պարտավորությունները, ինչը, ցավոք, չի համապատասխանում իրականությանը։ Ոչ մի տուժած քաղաքացու վարկային գիծ չի դադարեցվել, նրանց պարտավորությունները մինչ օրս պահպանվում են։ Դա մեզ շատ է մտահոգում», — ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ տուժած քաղաքացիների թիվը գերազանցում է 10 հազարդ, իսկ բանկերը շարունակում են նրանց նկատմամբ ներկայացրել «ապօրինի պահանջներ»։ Կարագոզյանը մեղադրել է Կենտրոնական բանկին՝ բանկերին հովանավորելու մեջ՝ ընդգծելով, որ կարգավորողի պարտականությունն է պաշտպանել քաղաքացիներին, ոչ թե սպասարկել առևտրային կազմակերպությունների շահերը։

Կարագոզյանը հայտնեց, որ ակցիայի մասնակիցները մտադիր են երթ կազմակերպել դեպի Հակակոռուպցիոն կոմիտե՝ իրենց կասկածները ներկայացնելու և գերատեսչության ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու համար։

Վերջին ամիսներին Հայաստանում աճել են բանկային խարդախությունների դեպքերը՝ մասնավորապես սոցցանցերում բանկերի անունից արված կեղծ հայտարարությունների միջոցով իբր վարկեր ձևակերպելու նպատակով։ Այս կապակցությամբ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը նշել է, որ բանկային խարդախությունների դեմ պայքարի շրջանակում քննարկվում է անձի նույնականացման որոշ պահանջների խստացման հարցը հատկապես առցանց վարկավորման ոլորտում։ Նա նաև նշել է, որ քննարկվում է խարդախություններից ապահովագրության մեխանիզմի ներդրումը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img