Thu, 26 February
2.1 C
Yerevan
USD: 376.92 RUB: 4.92 EUR: 444.01 GEL: 140.90 GBP: 509.29

Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Լոնդոնում ընթացող ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ընթացքում ստորագրել են ընդհանուր 8 մլն ԱՄՆ դոլարի երկու վարկային համաձայնագիր, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Տրամադրվող միջոցներից 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը՝ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար–ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում՝ ՓՄՁ-ների մրցունակության և ներառականության ծրագրի (SMECI) ներքո։ Մնացած 3 մլն ԱՄՆ դոլարը կուղղվի «կանաչ» նախագծերի ֆինանսավորմանը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակում։

SMECI ծրագրի նպատակն է աջակցել հայաստանյան ՄՓՄՁ-ներին՝ իրենց գործունեությունը համապատասխանեցնելու արտադրանքի որակի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում լավագույն փորձին՝ միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների կիրառումը։ Ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկի հաճախորդները կարող են ստանալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տեխնիկական խորհրդատվություն և խրախուսական դրամաշնորհներ՝ վարկի մայր գումարի մինչև 15%-ի չափով:

Конверс
Конверс

Ծրագիրը ներառում է նաև հատուկ բաղադրիչ՝ ուղղված 2020–2023 թթ․ ընթացքում տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց։ Բացի հիմնական խրախուսական դրամաշնորհներից, նախատեսվում են լրացուցիչ դրամաշնորհներ ինչպես տեղահանված անձանց կողմից ղեկավարվող բիզնեսների վերագործարկման, այնպես էլ այն կազմակերպությունների աջակցման համար, որոնք աշխատանքի հնարավորություն են ընձեռում տեղահանված անձանց։

GEFF ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսավորումն ուղղված է տեղական բիզնեսների աջակցությանը՝ նորարարական ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ բարձրացնելու արտադրողականությունը և խթանելու կայուն տնտեսական զարգացումը։ Վարկառուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից և հավելյալ խրախուսական դրամաշնորհներից իրենց նախագծերն իրականացնելու համար Կանաչ Կլիմայի Հիմնադրամի և Կլիմայի Ներդրումային Հիմնադրամների (CIF) աջակցությամբ:

Համաձայնագրերը ստորագրել են Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ տնօրեն Ֆրանսիս Մալիժը և Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը։

Конверс
Конверс

Վերջինս նշել է․ «Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա արդյունավետ համագործակցությունը։ Այս նոր համաձայնագրերը հնարավորություն կտան Բանկին զգալիորեն ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների համար՝ նպաստելով ինչպես առանձին բիզնեսների, այնպես էլ երկրի տնտեսության զարգացմանը»։

Անդրադառնալով ծրագրի սոցիալական բաղադրիչին՝ Անդրանիկ Գրիգորյանն ավելացրել է․ «Ուզում եմ հատուկ ընդգծել SMECI ծրագրի սոցիալական ազդեցությունը։ Մասնակից հաճախորդները կարող են օգտվել դրամաշնորհային աջակցությունից, իսկ տեղահանված անձանց ներգրավմամբ կազմակերպությունները՝ առավել բարձր չափով»։

Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ տնօրեն Ֆրանսիս Մալիժը բարձր է գնահատել Կոնվերս Բանկի հետ համագործակցությունը՝ նշելով. «ՎԶԵԲ համագործակցությունը Կոնվերս Բանկի հետ նշանակալի քայլ է Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Այս նախաձեռնությունը, մեր հովանավորների աջակցությամբ,  նպատակ ունի խթանել ցածր ածխածնային պրակտիկան և կլիմայական դիմակայունությունը: Ֆինանսավորումը նախատեսված է նորարարական կանաչ տեխնոլոգիաների ներդրումներին աջակցելու և ԵՄ ստանդարտներին դրանք համապատասխանեցնելու համար: ՎԶԵԲ-ը նաև խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի տեղահանված անձանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ներին: Այս համապարփակ մոտեցումը նպաստում է ոչ միայն տնտեսական ինտեգրմանը, այլև երկարաժամկետ օգուտներ ստեղծում համայնքի համար»:

Ակնկալվում է, որ ծրագրերը կունենան էական սոցիալական և բնապահպանական ազդեցություն՝ նպաստելով տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը և ածխածնային արտանետումների կրճատմանը՝ կանաչ ներդրումների խթանման շնորհիվ։

Նշենք, որ ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենը մասնակցել է նաև «Her capital, our future: transforming financial systems so women entrepreneurs can change the world» պանելային քննարկմանը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img