Հայաստանում գործող երեք բանկերը կհետաձգի ֆինանսական զեղծարարությունից տուժած հաճախորդների պարտավորությունների մարումը

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հնարավոր զեղծարարության հետևանքով տուժած հաճախորդների հետ կապված միջանկյալ լուծումներ գտնելու շրջանակներում Հայաստանում գործող երեք բանկերը՝ Այ Դի Բանկը, Ինեկոբանկը և Արդշինբանկը, ընդունել են որոշումներ 3-ից 5 տարի ժամկետով հետաձգելու հաճախորդների պարտավորությունների մարումը։

Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։

Այսպես, «Այ ԴԻ Բանկ»–ը կհետաձգի 5 տարով, «Ինեկոբանկ»՝ 3 տարով և «Արդշինբանկ»՝ 3 տարով։

«Բանկերը սկսել են այս մասին իրենց հաճախորդներին տեղեկացման գործընթացը, ինչպես նաև տարածել են համապատասխան հաղորդագրություններ: Այս ընթացքում վարկառուներին վարկի մարման պահանջ չի ներկայացվի, վարկի նկատմամբ տոկոսներ չեն հաշվեգրվի՝ ակնկալելով, որ այդ ժամկետում համապատասխան քրեական վարույթների արդյունքներով կլինեն վերջնական իրավական գնահատականներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԿԲ–ից հայտնել են, որ վերջին շրջանում հնարավոր ֆինանսական զեղծարարությունների վերաբերյալ հանրային հնչեղություն ստացած դեպքերի առնչությամբ հայտնում ենք, որ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները քաղաքացիների կողմից առաջնային ահազանգերը ստանալուց հետո սույն թվականի մարտի 5-ին հանդիպել են տուժած քաղաքացիների և նրանց ներկայացուցիչների հետ: Նշված դեպքերի առնչությամբ Կենտրոնական բանկը ստացել է շուրջ 50 քաղաքացու վերաբերող բողոքներ, որոնք առնչվել են հիմնականում երեք առևտրային բանկերին՝ «Այ ԴԻ Բանկ», «Ինեկոբանկ» և «Արդշինբանկ»։ Կենտրոնական բանկի պատասխանատուները քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում և հետագա հաղորդակցումներում մշտապես հավաստիացրել են, որ ներկայացված յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրվելու է Կենտրոնական բանկի կողմից, և բոլոր այն դեպքերում,

  1. երբ  կլինեն օրենսդրության՝ բանկերի կողմից  թույլ տրված խախտումներ, Կենտրոնական բանկը կնախաձեռնի համարժեք վերահսկողական գործողություններ՝ ներառյալ խախտումների վերացման հանձնարարականներ,
  2. երբ օրենսդրության որևէ խախտում չի արձանագրվի, և կպարզվի, որ հնարավոր զեղծարարությունները հետևանք են հաճախորդների կողմից իրենց անձնական տվյալները և բանկերի կողմից տրված համապատասխան գաղտնաբառերն այլ անձանց փոխանցման (հաճախորդների վստահությունը չարաշահելու կամ այլ տարբերակներով), համապատասխան բանկերի հետ կդիտարկվեն որոշակի լուծումներ կիրառելու հնարավորությունները: 

Համապատասխանաբար՝ Կենտրոնական բանկը նշված երեք բանկերում նախաձեռնել է վերջիններիս կողմից հեռահար տարբերակով հաճախորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ ստուգումներ, որոնց ընթացքում մանրամասն ուսումնասիրվել և ուսումնասիրվում են բոլոր հանգամանքները, որոնք կարող են առնչվել հնարավոր զեղծարարություններին։ 

«Ստացված բողոքների գերակշիռ մասի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ զեղծարարությունները հետևանք են հաճախորդների կողմից իրենց անձնական տվյալները և բանկերի կողմից տրված համապատասխան գաղտնաբառերն այլ անձանց փոխանցման, այնուամենայնիվ, զեղծարարությունների ներկայում տարածված սխեմաների հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով Կենտրոնական բանկը բանկերին առաջարկել է հեռահար տարբերակով հաճախորդների նույնականացման գործընթացներում կիրառել  առավել խստացված որոշակի լուծումներ, որոնց զգալի մասն արդեն ներդրված է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կենտրոնական բանկը մի շարք հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև իրավապահ մարմինների (Դատախազություն, Քննչական կոմիտե) ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են զեղծարարությունները նվազեցնելու հետ կապված հնարավոր կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ:

Կենտրոնական բանկն այս թեմայով պարբերաբար հանդես է գալիս հանրային իրազեկման միջոցառումներով՝ հորդորելով քաղաքացիներին իրենց անձնական և բանկային տվյալներն այլ անձանց չտրամադրել և կասկածելի դեպքերում լրացուցիչ կապ հաստատել համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ: Ֆինանսական կազմակերպություններն իրենց հերթին պարբերաբար իրազեկում են իրենց հաճախորդներին զեղծարարության հնարավոր սխեմաների և տվյալներն այլ անձանց չտրամադրելու վերաբերյալ:

«Որպես երկարաժամկետ լուծում՝ Կենտրոնական բանկը ներկայում դիտարկում է նաև համապատասխան կարգավորումներում որոշակի փոփոխությունների իրականացումը», – նշել են ԿԲ–ից։

Հնարավոր զեղծարարություններից տուժած քաղաքացիներին ԿԲ–ից հորդորել են դիմել իրենց սպասարկող բանկերին՝ լուծման առկա տարբերակները դիտարկելու նպատակով, իսկ գործընթացում առկա խնդիրների հետ կապված՝ կապ հաստատել Կենտրոնական բանկի հետ (հեռ.՝ 010 592 592, էլ. փոստ՝ [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկային համակարգի կիսամյակային շահույթն աճել է 6,8%-ով՝ հասնելով 214 մլրդ դրամի. ՀԲՄ

Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 214 մլրդ դրամ, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը

«Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին

Արձակուրդի շրջանն ավանդաբար թեժ ժամանակահատված է ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև զեղծարարների համար։ Վերջին տարիների ամենավտանգավոր սխեմաներից մեկն ուղղված է հյուրանոցների ամրագրման ծառայություններից օգտվող հաճախորդների դեմ

IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով

IDBank-ի քարտերը համալրվել են նոր Mastercard World քարտով, որը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը ոչ միայն առօրյա գնումների, այլև ճանապարհորդությունների ընթացքում

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է աճել, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. Կենտրոնական բանկ

Հայաստանի արժութային շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը 2026 թվականի օգոստոսի 5-ի արդյունքներով օգոստոսի 4-ի համեմատ նվազել է 0,87 կետով և կազմել 366,14 դրամ

ՀՀ բանկերի միության նախագահը վիճահարույց է անվանել բանկերի շահութաբաժինների հարկը 15% դարձնելը

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը վիճահարույց է համարում բանկերի շահութաբաժինների հարկի դրույքաչափը 5%-ից մինչև 15% բարձրացնելու որոշումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img