Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը միանում է Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովին որպես Ոսկե հովանավոր, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Համաժողովը կկայանա մայիսի 30-31-ին Երևանում՝ միավորելով մոտ 200 մասնակցի 20-ից ավել երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից: Մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել կապիտալի շուկաներում վերջին միտումները, մարտահրավերները և ոլորտի նորարարությունները:

Կոնվերս Բանկը համաժողովին կմասնակցի ներկայացուցչական մեծ կազմով, իսկ Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը որպես բանախոս հանդես կգա «Tabadul. Նոր տարածաշրջանային առևտրային համագործակցություն» պանելային քննարկմանը: Tabadul-ը բորսայական թվային հաբ է, որը հիմնված է շուկայի փոխադարձ հասանելիության մոդելի վրա: Այն անդամներին ընդգրկում է տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում թվային փոխանակման ցանցում ՝ նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը և մեծացնել իրացվելիությունը մասնակցող շուկաներում:

«Կոնվերս Բանկը Հայաստանում առաջին ֆինանսական կառույցն է, որն անդամակցել է Tabadul-ին՝ ընդլայնելով երկկողմ միջազգային ներդրումների հնարավորությունները, այդ թվում՝ Մերձավոր արևելյան երկրների հետ: Հաբի շնորհիվ հայ ներդրողները կարող են պարզեցված ընթացակարգերով ներդրումներ կատարել արտասահմանյան, իսկ արտաքին ներդողները՝ հայաստանյան արժեթղթերում՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը ու դիվերսիֆիկացնելով իրենց ներդրումային պորտֆելները: Ակնկալում ենք, որ ConFEAS 2025 համաժողովի շրջանակում ոչ միայն կքննարկենք ոլորտի զարգացման հեռանկարները, այլև կհաստատենք տարածաշրջանային նոր գործընկերային կապեր»,- ասել է Գրիգորի Զաքարյանը:

Նշենք, որ ConFEAS 2025-ին Կոնվերս Բանկի ներդրումային և ֆինանսական դեպարտամենտի ներկայացուցիչները կմասնակցեն նաև B2B քննարկումներին՝ գործընկերային կապերի ընդլայնման և հաճախորդներին ընձեռվող հնարավորությունների զարգացման նպատակով:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img