Բիբլոս Բանկ Արմենիան դարձել է CaseKey մրցույթի ռազմավարական գործընկերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/ԱՌԿԱ/․ Բիբլոս Բանկ Արմենիան դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի ռազմավարական գործընկերը՝ կարևորելով շարունակական ներդրումը հեռանկարային կրթական ծրագրերի մեջ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

CaseKey մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա, ներկայացնում են ռազմավարական լուծումներ ու հաստատում օգտակար ծանոթություններ տարբեր ոլորտներում առաջնորդների հետ։ Բացի այդ, ամեն տարի նախաձեռնության հավաքական թիմերը ներկայացնում են Հայաստանը բիզնես խնդիրների լուծման միջազգային հարթակներում նույնպես։

2023 և 2024 թթ․ Բիբլոս Բանկ Արմենիան մրցույթի գլխավոր հովանավորն էր, ինչպես նաև 2 տարվա ընթացքում ֆինանսավորել էր CaseKey հավաքական թիմի մասնակցությունը 3 հեղինակավոր միջազգային մրցույթի Բուդապեշտում և Բելգրադում։

Առաջիկա տարիներին Բանկը կլինի հարթակի ռազմավարական գործընկերը՝ նոր որակ հաղորդելով CaseKey-ի հետ համագործակցությանն ու նպաստելով մրցույթի զարգացմանը։

Համագործակցության նոր փուլի մեկնարկը տրվեց հուշագրի պաշտոնական ստորագրման արարողությամբ։ Համաձայն հուշագրի՝ Բանկն իր թիմի հետ երիտասարդներին կաջակցի ռեսուրսներով, խորհուրդներով ու փորձով, ինչպես նաև հերթական անգամ կֆինանսավորի CaseKey հավաքական թիմի մասնակցությունը բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի։

Այս տարի CaseKey ակադեմիան կլինի ավելի ընդլայնված․ մասնակիցների հետ կաշխատեն 2 միջազգային էքսպերտ Լիբանանից և ԱՄՆ-ից։ Ակնկալվում է նաև նոր տիպի դասընթացների ինտեգրացիա, որի շրջանակում թիմերը կհանդիպեն տարբեր ինդուստրիաներում առաջնորդների հետ՝ քեյսի քննարկման ֆորմատում։

«Բիբլոս Բանկ Արմենիայում մենք կրթությունը դիտարկում ենք որպես կայուն զարգացման հիմնաքար թե՛ անհատի, թե՛ տնտեսության համար։ Այն կաևորագույն տեղ է զբաղեցնում մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության մեջ։ CaseKey-ն երիտասարդներին զինում է գործնական գիտելիքներով ու պատրաստում իրական աշխարհի մարտահրավերներին։ Մենք կարծում ենք, որ այսօր այս հարթակը ոչ ֆորմալ կրթություն ապահովող լավագույն նախաձեռնությունն է Հայաստանում, որին պետք է աջակցել ամեն կերպ»,- մրցույթի բացմանն ասաց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Այս համագործակցությունը մեզ համար մեծ պատիվ է և միևնույն ժամանակ՝ պատասխանատվություն։ Մենք Բիբլոս Բանկ Արմենիայի հետ աշխատել ենք մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ կրթությունը դարձնել գործնական, հասանելի և ազդեցիկ։ Վերջին երկու տարիների հաջող համագործակցությունը ապացուցեց, որ երբ բիզնեսն ու կրթական նախաձեռնությունները միավորում են ուժերը, արդյունքը գերազանցում է սպասելիքները։ Հիմա, երբ սկսում ենք համագործակցության նոր՝ ռազմավարական փուլը, վստահ ենք, որ առաջիկա երեք տարիները կդառնան մեծ աճի և նորարարությունների շրջան թե՛ մասնակիցների, թե՛ ամբողջ հարթակի համար»,”- նշում է CaseKey մրցույթի համահիմնադիր  Արշակ Կարապետյանը։

CaseKey 2025-ը կհամախմբի 27 թիմ Երևանից, Գեղարքունիքից, Տավուշից և Շիրակից։ 220 մասնակիցներ կսովորեն իրարից ու իրար հետ, կլուծեն բիզնես խնդիրներ ու կստանան գործնական գիտելիքներ 6 ամիս շարունակ՝ մայիսից մինչև նոյեմբեր, երբ մրցույթը կավարտվի հատուկ գալա միջոցառմամբ։

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img