Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

 Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.05.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ:

26.05.2025-26.08.2025թթ ընկած ժամանակահատվածում կտեղաբաշխվեն 3,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր՝ 10.25 % արժեկտրոնի եկամտաբերությամբ, 24 ամիս ժամկետով, արժեկտրոնի վճարման կիսամյական պարբերականությամբ:

«Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը մրցունակ են շուկայում նմանատիպ այլ առաջարկների, ինչպես նաև ավելի եկամտաբեր՝ նույն ժամկետով ավանդների համեմատ: Վստահ ենք, որ այս ամենի, ինչպես նաև Converse Mobile հավելվածով գնման հնարավորության շնորհիվ դրանք կդառնան ներդրումային գրավիչ հնարավորություն թե իրավաբանական, թե ֆիզիկական անձանց համար»,- ասել են Բանկում:

Պարտատոմսերը կտեղաբաշխվեն Converse Mobile հարթակով և Բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա՝ երկրորդային շուկայում շրջանառելու նպատակով:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ սա 2025-ին Կոնվերս Բանկի պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն է: Ավելի վաղ՝ մայիսի 14-25-ն ընկած ժամանակահատվածում Բանկը հաջողությամբ, նախատեսված ժամկետից շուտ տեղաբաշխել է 10մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմս:

Այլ մանրամասներ՝ 010511211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img