ՀՀ  2024թ․–ի պետբյուջեի եկամուտները կազմել են 2,58տրլն․ դրամ․ Փաշինյանը նշել է, որ բյուջեն ընտանեկան է

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2024թ․–ին  Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ 200 մլն դրամ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 «Այս թիվն արտահայտում է մեր բոլորի աշխատանքի արդյունքը՝ վարչապետ, Կառավարություն, ԱԺ, Կառավարությանը ենթակա մարմիններ, բայց նաև քաղաքացիներ: Խոսքը բոլոր քաղաքացիների մասին է: 2024-ին նրանց մի մասն աշխատել է, մյուս մասը չի աշխատել: Ի դեպ, ասեմ, որ 2024-ի նոյեմբերին ՀՀ բոլոր ժամանակների գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել: Գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ, որը 192 հազար 613-ով կամ 32 տոկոսով ավելի է 2018-ի նոյեմբերի ցուցանիշից», –  ասաց Փաշինյանն այսօր ԱԺ–ում 2024թ․–ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ (1 դոլարը՝ 383,86 դրամ)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ենոքավանի լեռներում՝ Օկոնի հին գյուղատեղի տարածքում, ամուսիններ Արմանն ու Սահականուշը հիմնել են «Օկոն» հյուրատուն-քոթեջները, որտեղ կարելի է հասնել ձիով, քայլարշավով կամ ամենագնաց մեքենաներով

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img