Mon, 16 June
23.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/ԱՌԿԱ/․ Այսօր ավելի շատ մարդիկ են սկսում մտածել ներդրումների մասին՝ որպես եկամտի այլընտրանքային աղբյուր կամ ապագայի ֆինանսական ապահովության հավելյալ բարձիկ։ Եթե Դուք էլ եք սկսել հետաքրքրվել այս ոլորտով, ուրեմն այս հոդվածը հենց Ձեզ համար է։

Այս հոդվածում կխոսենք մի կարևոր թեմայի մասին՝ ինչ է երկրորդային շուկան, ինչպես են պարտատոմսերն ու բաժնետոմսերը վաճառվում, և ինչ է պետք իմանալ նախքան այդ շուկա մուտք գործելը, հայտնում է Կոնվերս Բանկը։

Երկրորդային շուկան՝ հասկանալի լեզվով

Պատկերացնենք, որ ընկերությունը թողարկում է բաժնետոմսեր կամ պարտատոմսեր՝ բիզնեսի զարգացման համար նոր միջոցներ ներգրավելով։ Առաջին ներդրողները գնում են դրանք հենց թողարկման պահին։ Սա կոչվում է առաջնային շուկա։

Այնուհետև, երբ այդ մարդիկ ցանկանում են վաճառել իրենց արժեթղթերն այլ ներդրողների, այս փոխանակումը տեղի է ունենում երկրորդային շուկայում։ Հենց այստեղ է սկսվում իրական առևտուրը․ գներն իջնում ու բարձրանում են, վաճառողներ ու գնորդներ հայտնվում են ամեն պահի։

Պարտատոմսեր կայունության կողմնակիցների համար

Պարտատոմսը կարելի է պատկերացնել որպես պայմանագիր. Դուք տալիս եք մեկին փող (ասենք՝ պետությանը կամ ընկերությանը), նա էլ պարտավորվում է որոշ ժամանակ անց այն վերադարձնել՝ ավելացնելով տոկոսային եկամուտ։

Եթե պարտատոմս եք գնում երկրորդային շուկայից, դա նշանակում է՝ այն գնում եք ոչ թե թողարկողից, այլ մեկ ուրիշ ներդրողից, ով արդեն ունի այդ պարտատոմսը և դրա որոշ քանակը պատրաստ է վաճառել։ Պարտատոմսի գինը կախված է բազմաթիվ գործոններից՝
– Տոկոսադրույքի (կուպոնի) չափից,
– Տնտեսական պայմաններից,
– Վարկային ռիսկերից։

Պարտատոմսերը համարվում են համեմատաբար կայուն ներդրումային գործիք, հատկապես, երբ դրանք թողարկված են պետության կամ մեծ կազմակերպությունների, ինչպես նաև վստահելի ապրանքանիշերի կամ խոստումնալից բիզնեսների կողմից։

Ինչո՞ւ առևտուր անել երկրորդային շուկայում

– Արագություն և շարժունակություն – կարող եք հեշտությամբ գնել կամ վաճառել,
– Դիվերսիֆիկացիա – միաժամանակ կարող եք ներդրում կատարել տարբեր ոլորտներում,
– Արդյունավետություն – եթե վերլուծությունը ճիշտ է, կարող եք գնել էժան ու վաճառել թանկ,
– Եկամտաբերություն – բաժնետոմսեր՝ գնի աճով, պարտատոմսեր՝ տոկոսային եկամուտով։

Ինչի՞ց սկսել

Եթե նոր եք այս աշխարհում, ահա մի քանի քայլ, որ կարող են օգնել՝
1. Սկսեք փոքր քայլերով։ Նախ ուսումնասիրեք շուկան, հնարավոր է փորձարկել վիրտուալ պորտֆելով։
2. Ընտրեք վստահելի բրոքեր կամ ներդրումային հարթակ (Հայաստանում՝ ԱմՔս, բանկերի հարթակներ կամ ներդրումային ընկերություններ)։
3. Սովորեք՝ ինչ է ռիսկը, եկամտաբերությունը և ինչպես կշռադատել տարբեր ներդրումային գործիքներ։
4. Մի սպասեք արագ հարստացման․ լավ ներդրումները արդյունք են համբերության, վերլուծության և մի քիչ հաջողության։

Superra հավելվածը ստեղծվել է հենց երկրորդային շուկայում առևտուր անելու համար։

Այն ստեղծվել է ոչ թե խոշոր ներդրողների, օրինակ՝ ներդրումային ընկերություն, բանկ, ներդրումային ֆոնդ, այլ քաղաքացիների՝ ֆիզիկական անձանց համար։

Superra-ն ազատականացնում, բացում է երկրորդային շուկան ներդրողների համար՝ հնարավորություն տալով հասանելիություն ունենալ երկրորդային շուկային, որտեղ ոչ միայն պետական պարտատոմսերն են, այլև մասնավորի կողմից թողարկված արժեթղթերը։

Superra-ն բացառիկ ֆինտեք ստարտափ է, որն արժեթղթերի երկրորդական շուկայում առևտուրը պարզեցնում է և հասանելի դարձնում ֆիզիկական անձանց համար։ Superra-ի բանկային գործընկերը Կոնվերս Բանկն է․ Բանկ, որը հանդիսանալով մի շարք կազմակերպությունների արժեթղթերի թողարկող՝ կարևորում է հայկական իրականությունում արժեթղթերի շուկայի զարգացումը։

Superra հավելվածի գործընկեր Կոնվերս Բանկը հանդիսանում է նաև Superra-ի միջոցով գնվող և վաճառվող արժեթղթերի բրոքերային հաշիվների թղթակիցը։

Հաջորդ հոդվածում կբացատրենք բաժնետոմսի և պարտատոմսի տարբերությունը, ինչպես նաև կծանոթացնենք, թե ինչպես է աշխատում Superra հավելվածը։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱԶԲ–ն ակնկալում է ՀՀ–ում սպառողական գների աճի պահպանում 3±1% ցուցանիշի մոտակայքում

ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ սպառողական գների աճը Հայաստանում կմնա 3±1% նպատակային ցուցանիշի մոտակայքում, ասվում է բանկի ամենշաբաթյա մակրոտնտեսական վերլուծության մեջ

ՀՀ բանկային համակարգը գերիշխող դիրք է գրավում ֆինանսական համակարգի ակտիվների կառուցվածքում՝ 83% մասնաբաժնով . ԿԲ

Բանկային համակարգի ակտիվները շարունակում են կազմել ֆինանսական համակարգի ակտիվների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 83%-ը, կամ մոտ 11 տրիլիոն դրամ

2024թ․–ին Հայաստանի բանկերի բարձր շահութաբերությանը նպաստել են զուտ տոկոսային եկամուտների աճը և ցածր վարկային կորուստները․ ԿԲ նախագահ

Զուտ տոկոսային եկամուտների աճը հիմնականում պայմանավորվել է բանկերի հաշվեկշիռների կառուցվածքային փոփոխություններով

Ասիական շուկաները նվազում են Իրանի նկատմամբ Իսրայելի հարվածների ֆոնին, նավթի գները սրընթաց աճում են

Ասիական-խաղաղօվկիանոսյան շուկաները ուրբաթ օրը նվազել են Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարվածի ֆոնին, որն ուղղված է նրա միջուկային ծրագրի դեմ, մինչդեռ Իրանը խոստացել է հակահարված տալ

Ժամանակակից ֆրանսերենի դասասենյակ՝ Մաստարայի դպրոցում

Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն ունեն ֆրանսերեն ուսումնասիրել կահավորված ու մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով հագեցած դասասենյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img