ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերին

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են իրենց «Mir» քարտերից փոխանցումներ կատարել ռուսաստանյան բանկերի «Мир» քարտապաններին՝ օգտվելով նոր ծառայությունից, որը հասանելի է Բանկի կայքում։ Միջոցները մուտքագրվում են ստացողի քարտին ակնթարթորեն և առանց միջնորդավճարի, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Ռուսաստան փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել Բանկի կայք, բացել «Փոխանցումներ» բաժինը և ընտրել «Քարտերին»։ Այնուհետև անցնել «ՌԴ բանկերի քարտերին» ենթաբաժին ու սեղմել «Փոխանցել» կոճակը՝ անցնելով օնլայն փոխանցման էջ։ Բացված դաշտերում պետք է լրացնել ուղարկողի և ստացողի տվյալները (կարող է լինել ցանկացած ՌԴ բանկի «Мир» քարտ)։

Փոխանցումները կատարվում են ՌԴ ռուբլով՝ առանց միջնորդավճարի։ Մեկ փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 80 հազ․ ռուբլի։ Մեկ օրվա ընթացքում նույն քարտից հնարավոր է փոխանցել ոչ ավել քան 80 հազ․ ռուբլի, օրական՝ առավելագույնը 3 գործարք։

«Մենք ձգտում ենք միջազգային փոխանցումների ծառայությունները դարձնել առավել հասանելի և հարմար մեր հաճախորդների համար։ Դեպի Ռուսաստան փոխանցումների ծավալը առաջին եռամսյակի ընթացքում աճել է 39%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը վկայում է ծառայության պահանջված լինելու մասին։ Մենք հատուկ պարզեցրել ենք գործընթացը՝ հնարավորություն տալով կատարել քարտից քարտ փոխանցումներ՝ առանց հավելվածի՝ անմիջապես կայքից։ Սա մեր ստրատեգիայի մի մասն է՝ ուղղված հաճախորդների համար հարմար թվային լուծումներ ստեղծելուն», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Եթե հաճախորդը չունի «Mir» քարտ, նա կարող է պատվիրել այն անվճար՝ անմիջապես Բանկի կայքում։ Քարտը բազմարժութային է, ինչը թույլ է տալիս փոխանցումներ կատարել ինչպես դրամային, այնպես էլ ռուբլով հաշիվներից։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img