Mon, 28 July
37.1 C
Yerevan
USD: 383.94 RUB: 4.85 EUR: 450.25 GEL: 141.78 GBP: 516.63

 Նոր ժամանակների ներդրող․ ինչպես է փոխվում կապիտալի կառավարման մշակույթը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, բայց դեռ վաղ է խոսել կապիտալի կառավարման ձևավորված մշակույթի մասին։ Ինչո՞ւ են ներդրողները դեռևս զգուշավոր, ո՞ր գործիքներն են այսօր առաջնահերթ և ինչպիսի՞ն կլինի ապագայի ներդրողը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այս հարցերին է անդրադարձել Freedom Broker Armenia-ի Private Brokerage ստորաբաժանման ղեկավար Խաչատուր Բեգլարյանը։

«ԱՌԿԱ» ինչպե՞ս եք գնահատում ներդրումային հասունության ընթացիկ մակարդակը Հայաստանում։

Խ. Բեգլարյան եթե գնահատենք 10 բալանոց սանդղակով, ես կտայի 4: Սա վերջնական գնահատական չէ, այլ շուկայի ընթացիկ վիճակի արտացոլումն է: Կայուն պահանջարկ դեռևս չի ձևավորվել, բայց կա դրական դինամիկա. մարդիկ սկսում են հարցեր տալ, հետաքրքրվել, ուսումնասիրել։ Սա է գլխավորը։

«ԱՌԿԱ» ի՞նչ խոչընդոտներ են զսպում երկրում ներդրումային ակտիվության զարգացմանը։

Խ. Բեգլարյան առաջին տեղում անբավարար ֆինանսական գրագիտությունն է։ Երկրորդը՝ համակարգերի և ինստիտուտների նկատմամբ անվստահությունը։ Բայց եթե խոսենք գործիքակազմի մասին, ապա 2023 թվականին Freedom Broker Armenia-ի ի հայտ գալով՝ այս հարցը փակվել է։ Մեր հաճախորդները միասնական հավելվածի միջոցով ունեն ուղիղ հասանելիություն ավելի քան 15 համաշխարհային բորսաների նկատմամբ։ Սա որակապես նոր մակարդակ է։

«ԱՌԿԱ» ինչպե՞ս է փոխվել ներդրողների պահանջների կառուցվածքը վերջին 2-3 տարիների ընթացքում։

Խ. Բեգլարյան հաճախորդները դարձել են ավելի զգույշ և ավելի հաճախ ընտրում են պահպանողական գործիքներ, հիմնականում՝ պարտատոմսեր։ Սա պայմանավորված է շուկայի անկայունությամբ։ Միաժամանակ, խոշորագույն ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերի նկատմամբ հետաքրքրությունը մնում է կայուն բարձր։ Մենք տեսնում ենք ավելի հավասարակշռված մոտեցում պորտֆելի ձևավորման նկատմամբ։

«ԱՌԿԱ» շատերը կարծում են, որ ներդրումներ կատարելը դժվար է։ Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին։

Խ. Բեգլարյան ներդրում կատարելը հմտություն է, որը պահանջում է պատրաստվածություն։ Սկսնակների համար կարևոր է սկսել բազային գիտելիքներից և առաջին քայլերը կատարել պրոֆեսիոնալների ուղեկցությամբ։ Մենք տրամադրում ենք նման հնարավորություն և՛ Freedom Academy –ի, և՛ մեր մասնագետների անձնական աշխատանքի միջոցով։

«ԱՌԿԱ» ինչո՞վ է տարբերվում Freedom Broker Armenia հարթակը։

Խ. Բեգլարյան այն տեխնոլոգիական և միևնույն ժամանակ ինտուիտիվ հասկանալի համակարգ է։ Մուտք, անհրաժեշտ տիկերի որոնում, գործարքի ձևակերպում, ամեն ինչ տևում է հաշված վայրկյաններ։ Մենք ունենք ժամանակակից, հարմար ինտերֆեյս, որը հավասարապես հարմար է թե՛ սկսնակների, թե՛ պրոֆեսիոնալ ներդրողների համար։

«ԱՌԿԱ» հարթակի որ գործառույթներն են հատկապես օգտակար սկսնակների համար։

Խ. Բեգլարյան բջջային հավելվածում հասանելի են ուսումնական նյութեր, շուկայի վերլուծություն, նորություններ, ինչպես նաև տեխնիկական մենեջերի աջակցություն։ Մենք ստեղծել ենք մի ենթակառուցվածք, որտեղ մարդը կարող է սովորել, վերլուծել և գործել մեկ միջավայրի շրջանակում։

«ԱՌԿԱ» ի՞նչ դեր ունի Private Brokerageի թիմը։

Խ. Բեգլարյան մեր թիմը որակյալ ֆինանսական խորհրդատուների խումբ է, որոնցից յուրաքանչյուրն աշխատում է անհատապես։ Մենք գնահատում ենք հաճախորդի նպատակները, ռիսկերը, հեռանկարները և առաջարկում ենք անհատականացված ռազմավարություններ։ Սա երկարաժամկետ աշխատանք է, որը հիմնված է վստահության և կոմպետենտության վրա։

«ԱՌԿԱ» ներդրումային ի՞նչ ռազմավարություններ են արդիական 2025 թվականին։

Խ. Բեգլարյան հիմա հատկապես կարևոր է պահպանել հավասարակշռությունը։ Ես խորհուրդ եմ տալիս 70/30 հարաբերակցությամբ բաշխում՝ պահպանողական գործիքների օգտին։ Այս մոդելը թույլ է տալիս վերահսկել ռիսկերը և պահպանել աճի ներուժը։

«ԱՌԿԱ» ինչպե՞ս եք աշխատում հաճախորդների ռիսկերի հետ։

Խ. Բեգլարյան ռիսկերը ներդրումային կյանքի մի մասն են, դրանք անհնար է բացառել, բայց կարելի է գրագետ կառավարել։ Մենք հաշվի ենք առնում շուկայի անկայունությունը և յուրաքանչյուր հաճախորդի անհատական ռիսկի պրոֆիլը։ Մեր խնդիրն է նվազագույնի հասցնել կորուստների հավանականությունը և ապահովել պորտֆելի կայունությունը։

«ԱՌԿԱ» այսօր ի՞նչ գլոբալ գործոններ են առավել կարևոր հայ ներդրողի համար։

Հ. Բեգլարյան ԱՄՆ շուկաներում եկամտաբերության աճը զարգացող շուկաները դարձնում է պակաս գրավիչ։ Սա նաև ազդում է հայ ներդրողի վրա՝ զարգացած երկրներում մեծացնելով հետաքրքրությունը կայուն, եկամտաբեր ակտիվների նկատմամբ։ Մենք տեսնում ենք արտարժութային պարտատոմսերի և խոշոր ամերիկյան ընկերությունների նկատմամբ պահանջարկի աճ։

«ԱՌԿԱ»  Freedom Broker Armenia-ն ունի՞ հաջողված քեյսեր։

Խ. Բեգլարյան այո, կան նման քեյսեր, և բավականին շատ են։ Բայց ես նախընտրում եմ դրանք ընկալել ոչ թե որպես հպարտության առարկա, այլ որպես ապացույց, որ մեր աշխատանքն իմաստ ունի։ Սա հաճախորդների հետ համակարգված, մտածված աշխատանքի արդյունքն է։

«ԱՌԿԱ» ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի ներդրողը Հայաստանում 5 տարի հետո։

Խ. Բեգլարյան ավելի հասուն, կարգապահ, ֆինանսապես իրազեկ։ Մարդ, ով հասկանում է, որ ներդրումները խաղ չեն, այլ երկարաժամկետ կայունության և աճի գործիք։ Եվ ամեն ինչ վկայում է այն մասին, որ մենք շարժվում ենք այս ուղղությամբ։

Freedom Broker Armenia -ն լիցենզավորված բրոքեր է, որը ներառված է Freedom Holding Corp (NASDAQ: FRHC) միջազգային ֆինանսական  խմբում։ Ընկերությունը ապահովում է ուղիղ հասանելիություն ամերիկյան, եվրոպական և տարածաշրջանային ֆոնդային շուկաների նկատմամբ բջջային և վեբ հարթակների միջոցով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին

ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՀ ԿԲ–ի կողմից մոնետար քաղաքականության խստացում

ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՀ Կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության խստացում

ԿԲ–ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 6.75%

Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 14-րդ անընդմեջ նվազումն է՝ սկսած 2023 թվականի հունիսից

Շուկայի կապիտալիզացիան հունիսին տարեկան կտրվածքով աճել է 39%-ով՝ գերազանցելով 460 մլրդ դրամը.Հայաստանի ֆոնդային բորսա

Այս տարվա հունիսին ֆոնդային շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է 39%-ով՝ գերազանցելով 460 մլրդ դրամը

Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության Հայաստանի որակավորման մրցաշարի գլխավոր հովանավոր

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի փամփթրեքի աշխարհի առաջնության որակավորման մրցաշար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img