Արդշինբանկը դիտարկում է HSBC Malta–ի ձեռք բերումը՝ որպես «դարպաս դեպի Եվրոպա»

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Արդշինբանկը HSBC Malta–ն ձեռք բերելու հայտ է ներկայացրել, տեղեկացրել է Արդշինբանկի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Սարգսյանը Times of Malta–ին տված հարցազրույցում։

«Արդշինբանկը նախատեսում է վերականգնել Mid-Med Bank բրենդը և Մալթան օգտագործել որպես հաբ՝ Եվրոպայում գործունեությունն ընդլայնելու համար, եթե HSBC Bank Malta–ն ձեռք բերելու հայտը հավանության արժանանա», – հայտարարել է նա։

Սարգսյանը կարծում է, որ Արդշինբանկը բավականին լավ հնարավորություն ունի «հաղթելու այս մրցավազքում»՝ հղում անելով վերջերս HSBC Armenia-ի ձեռք բերմանը: 2024 թվականին Արդշինբանկին HSBC Armenia-ի վաճառքի պահին HSBC Armenia-ի տնօրենների խորհուրդը գլխավորում էր HSBC Malta–ի նախկին գլխավոր տնօրեն Էնդրյու Բինը։

Խոսելով Մալթայի ընտրության մասին՝ Սարգսյանն ընդգծել է մի քանի գործոնների համադրություն, որոնցից գլխավորը բիզնես վարելու հեշտությունն է ու երկրի տնտեսությունը, որը շատ ավելի քիչ բյուրոկրատացված է, քան ԵՄ մյուս երկրներում։

HSBC Malta-ի ձեռք բերումը կնշանավորի հայկական բանկի առաջին քայլը Հայաստանից դուրս։ «Միջնաժամկետ հեռանկարում՝ 3-5 տարի հետո, մենք ցանկանում ենք սկսել շարժվել ԵՄ-ի ներսում՝ որպես հաբ օգտագործելով Մալթայի օպերացիան», – բացատրել է Սարգսյանը։

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկերից է, որը մատուցում է դիվերսիֆիկացված ունիվերսալ բանկային ծառայություններ: 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքում Արդշինբանկի կապիտալը գերազանցել է 386 միլիարդ դրամը, բանկի ակտիվները կազմել են 2.4 տրիլիոն դրամ (ամբողջ համակարգի ավելի քան 20%-ը), զուտ շահույթը գերազանցել է 68 միլիարդ դրամը: 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 1.3 տրիլիոն դրամ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img