Հայաստանկ բանկային համակարգը հունվար–հունիսին ապահովել է 201 մլրդ դրամի շահույթ ․ ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգը 2025 թվականի առաջին կիսամյակում ապահովել է 201 միլիարդ դրամի շահույթ, տեղեկացրեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ղեկավար Դանիել Ազատյանը։

Միաժամանակ նա նշեց, որ 2024 թվականի արդյունքներով համակարգի շահույթը կազմել է 363 միլիարդ դրամ։

Ազատյանի տվյալներով՝ 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ երկրում գործող առևտրային բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 11.6 տրիլիոն դրամ, ընդհանուր կապիտալը՝ 1.9 տրիլիոն դրամ, վարկային պորտֆելը՝ 7.1 տրիլիոն դրամ, ավանդների ծավալը՝ 6.7 տրիլիոն դրամ, իսկ ներդրումներն արժեթղթերում ՝ 466 միլիարդ դրամ։

Հայաստանում այս պահին գործում է 17 առևտրային բանկ։ ($1 — 383.84 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img