2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի/ԱՌԿԱ/ ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, այս տարվա հունիսի վերջի դրությամբ Ամերիաբանկը վարկային պորտֆելի ծավալով զբաղեցնում է առաջատարի դիրքը բանկային համակարգում։ Բանկի վարկավորման ծավալը կազմել է 1.46 տրիլիոն դրամ (2025 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 10.58%-ով)։

Երկրորդ տեղում է «Արդշինբանկը»՝ 1.31 տրիլիոն դրամ զուտ վարկային պորտֆելով (6.27% աճ): Երրորդ տեղում է Ակբա բանկը՝ 578.6 միլիարդ դրամ զուտ վարկային պորտֆելով (3.42% աճ):

Բանկերի վարկային պորտֆելի գծով վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսացել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները» տեղեկագիրը: 20252թ․–ի երկրորդ եռամսյակի օպերատիվ տվյալները կազմվել են Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա։ 

Այս տեղեկագիրը և գործակալության մյուս ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail – [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img