ԱՄՆ իշխանությունները  6 մլն դոլար պարգևավճար են առաջարկել ռուսական կրիպտոարժույթային բորսայի՝ Garantex-ի ղեկավարների ձերբակալման համար

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/.   ԱՄՆ իշխանությունները 6 մլն դոլարի չափով պարգևատրում են առաջարկել այն տեղեկատվության համար, որը կհանգեցնի ռուսական Garantex կրիպտոարժույթային բորսայի ղեկավարների ձերբակալմանը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, հաղորդում է РБК-ն։

ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Միրա Սերդայի մասին տեղեկատվության համար առաջարկվում է 5 մլն դոլար, իսկ մյուս բարձրաստիճան մենեջերների մասին տեղեկատվության համար՝ 1 մլն դոլար։

Ինչպես հաստատում են փաստաթղթում, շուկան օգտագործվել է կիբեռհանցագործություններից, ահաբեկչության ֆինանսավորումից և թմրանյութերի ապօրինի շրջանառությունից ստացված հարյուր միլիոնավոր դոլարների ապօրինի եկամուտները լվանալու համար: Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ Garantex-ը 2019 թ.-ի ապրիլից մինչև 2025 թ.-ի մարտը կատարել է մոտ 96 մլրդ դոլարի կրիպտոարժույթային գործարքներ:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերականգնել էր պատժամիջոցները էստոնական Garantex (Garantex Europe OU) իրավաբանական անձի նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում ներառվել էին նաև Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում գտնվող կայքերի և հասցեների լրացուցիչ դոմեյնային անուններ։

Գործակալությունը հայտարարել է, որ հարթակն օգտագործվել է փողերի լվացման և կիբեռհանցագործության հետ կապված գործարքների համար: Ֆինանսների նախարարությունը հրապարակել է բորսային կապված նոր կրիպտո դրամապանակների ցանկը, ներառյալ Bitcoin, Ethereum և Tron ցանցերի կոնկրետ հասցեները:

Garantex-ը  պատժամիջոցների տակ է եղել դեռևս 2025 թ.-ի մարտին։ Այդ ժամանակ նրա 2.5 մլրդ ռուբլու չափով միջոցները սառեցվել էին USDT կայուն կրիպտոարժույթի՝ Tether-ի թողարկողի կողմից։ Արգելափակումն իրականացվել է ԱՄՆ գաղտնի ծառայության և ԵՄ մի քանի երկրների իրավապահ մարմինների կողմից անցկացված հատուկ գործողության շրջանակում։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև պատժամիջոցներ է կիրառել ռուսական Exved ընկերության և Ռուսաստանում և Ղրղզստանում գրանցված Grinex հարթակի նկատմամբ։ Ֆինանսների նախարարությունը նշում է, որ վերջինս կապված է Garantex-ի հետ և ներգրավված է պատժամիջոցները շրջանցելուն ուղղված կրիպտոարժույթային գործարքներում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img