Վրաստանի Ազգային բանկը 2025 թ.-ին կանխատեսում է միջազգային արժութային պահուստների ռեկորդային աճ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/.     Վրաստանի Ազգային բանկը 2025 թ.-ի  հունվար-հուլիս ամիսներին ներքին շուկայում գնել է 1.3 մլրդ դոլար և կանխատեսում է միջազգային արժութային պահուստների ռեկորդային աճ այս տարի, հայտարարել է ԱԱԲ նախագահ Նատիա Թուրնավան, հաղորդում է Finmarket-ը։

«Արժույթի գնումը շարունակվել է նաև օգոստոսին։ Ուզում եմ ասել, որ այս տարին ռեկորդային է լինելու գնումների և պահուստների համալրման առումով։ Այստեղ գլխավոր դերում է աճող տնտեսությունը և այն ոլորտները, որոնք երկիր արժույթ են բերում։ Դա զբոսաշրջությունն է,  ծառայությունների և ապրանքների արտահանումը և, ընդհանուր առմամբ, կայուն իրավիճակը», – ինչպես մեջբերում է bm.ge-ն, ասել է Թուրնավան։

Ազգային բանկի տվյալներով՝ հուլիսին Bmatch հարթակում արժույթի գնումների ծավալը կազմել է այս տարվա ռեկորդային 417 մլն դոլար՝ հունիսին 266 մլն դոլար և մայիսին 245,4 մլն դոլար գնելուց հետո։ Արդյունքում, հուլիսի միջազգային պահուստները (հաշվի առնելով երկրի արտաքին պարտավորությունների կատարումը) աճել են 331 մլն դոլարով (6,6%-ով) և գերազանցել 5 մլրդ դոլարը։

 Տարվա առաջին կիսամյակում Ազգային բանկի միջազգային պահուստների ծավալն աճել է 5,4%-ով՝ հասնելով 4,69 մլրդ դոլարի։

Մարտին Ազգային բանկի ղեկավարությունը հայտարարել է, որ վերսկսել է ներքին շուկայում արտարժույթի գնումները՝ ներքին քաղաքական անկայունության պայմաններում պահանջարկի աճի պատճառով վեց ամսից ավելի զուտ վաճառքից հետո։  2024 թ.-ին Վրաստանի միջազգային պահուստները ներքին քաղաքական անկայունության պայմաններում արժութային միջամտությունների պատճառով նվազել են 11.2%-ով (562.1 մլն դոլարով), 2023 թ.-ին 4%-ով աճելուց հետո՝ հասնելով 5 մլրդ դոլարի։

Պահուստները հասել են իրենց պատմական առավելագույնին 2023 թ.-ի հուլիսի 31-ին՝ 5.44 մլրդ դոլար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img