Շուկայի կապիտալիզացիան օգոստոսին տարեկան կտրվածքով աճել է 41.4%-ով՝ հասնելով 460 մլրդ դրամի. Հայաստանի ֆոնդային բորսա

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/.      Այս տարվա օգոստոսին ֆոնդային շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել է 41.36%-ով՝ կազմելով մոտ 460 մլրդ դրամ, հայտնում է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունը՝ բացատրելով, որ հաշվարկման մեթոդաբանության  վերանայման արդյունում  այսուհետ բաժնետոմսերի կապիտալիզացիան կներառի նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։

Նշվում է, որ հաշվետու ամսում բաժնետոմսերով բորսայական առևտրի ծավալը 165 գործարքով գերազանցել է 228 մլն դրամը, 2024 թ.-ի օգոստոսի համեմատ գրանցվել է 49% աճ։

Պարտատոմսեր 

Օգոստոսին AMX-ի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է  մոտ 38,6 մլրդ դրամ, մինչդեռ երկրորդային շուկայում իրականացվել է մոտ 9 մլրդ դրամ ծավալով  64 գործարք։

  Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 45%-ով՝ գերազանցելով 6.1 մլրդ դրամը։ «Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 843 գործարք՝  օգոստոսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 163 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը», – նշել են AMX մամուլի ծառայությունում։

Ռեպո գործարքներ

 Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4,9 մլրդ ՀՀ դրամ: Օգոստոսին կնքվել է 46 ռեպո գործարք։

Արժութային հարթակ

Օգոստոսին արտարժույթի հարթակում ԱՄՆ դոլարի փոխանակումներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 2.2 մլրդ ՀՀ դրամ՝ 9 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 382.7 – 383 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 383.10 դրամ։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

 AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img