Հայաստանը աշխատում է Mir քարտերի ընդունումը վերսկսելու ուղղությամբ, սակայն խնդիրը մնում է չլուծված (ԲԱՑԱՌԻԿ)

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Հայաստանը մտադիր է վերականգնել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով վճարումներ կատարելու հնարավորությունը, սակայն լրատվամիջոցները աղավաղված տեղեկատվություն են ներկայացրել, «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը հայտնել է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Ավելի վաղ մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով Գևորգյանին, հայտնել էին, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է ռուս զբոսաշրջիկների համար Mir քարտերով և QR կոդ տեխնոլոգիայով վճարումներ կատարելու հնարավորության  մասին:

«Մեր բանկային համակարգը,  գործընկերների հետ համատեղ ուժերով փորձում է  ռուս և ոչ միայն ռուս զբոսաշրջիկների վճարային համակարգերի հետ կապված խնդիրներին լուծումներ գտնել։ Սակայն Զբոսաշրջության կոմիտեն իրավասու չէ նշել այս խնդրի լուծման ժամկետներն ու նախանշել ուղիները։ Իմ խոսքերը դուրս են հանվել  համատեքստից։ Ես պարզապես ուզում էի հայտնել, որ մեր երկիրը լուծումներ է փնտրում, բայց սա ներկայացվեց որպես տեղեկատվության հաստատում։ Սա իրականությանը չի համապատասխանում», – ասել է Գևորգյանը։ 

Ներկայումս հայկական բանկերի մեծ մասը չի սպասարկում «Միր» քարտերը, և «ՎՏԲ Բանկ (Հայաստան)»-ի բանկոմատները մնում են միայն կանխիկացման համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img