Հայաստանում հիփոթեքի պայմանագրեր հնարավոր կլինի գրանցել առանց նոտարական վավերացման

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում հիփոթեքային վարկավորման պայմանագրերը իրավունքի պետական գրանցման կներկայացվեն առանց նոտարական վավերացման։

Այս հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում, որը դրական եզրակացություն է տվել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում նախատեսված լրացումներին։  

Ինչպես նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, փոփոխություններն ուղղված են մի շարք կարևոր խնդիրների լուծմանը։

Նրա խոսքով, առաջին հերթին քաղաքացիները, այդ թվում՝ արտասահմանում գտնվող ներդրողները, կկարողանան Հայաստանի Հանրապետությունում գույք ձեռք բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ առանց նոտարական վավերացման և առանց ֆիզիկապես ներկա լինելու։  

«Եթե արտասահմանում ապրող մարդը ցանկանում է ներդրում կատարել և գնել գույք հիփոթեքային վարկավորմամբ, նա կարող է առուծախի պայմանագիրը ստորագրել հեռավար եղանակով՝ առանց Հայաստան այցելելու։ Բանկը էլեկտրոնային եղանակով կներկայացնի պայմանագիրը Կադաստրի կոմիտե, որը կդառնա իրավունքի պետական գրանցման հիմք», – ասաց Թովմասյանը։

Երկրորդը վերաբերում է անշարժ գույքի շուկայի զարգացմանը։

«Մենք մտադիր ենք ներդնել այնպիսի գործիքներ, որոնք արդեն գոոյություն ունեն առաջատար շուկաներում և որոնցից ներդրողները հաճախ օգտվում են», – ընդգծեց Թովմասյանը։

Նա նաև նշեց, որ օրենքի ընդունումից հետո կառավարությունը կհաստատի պայմանագրի օրինակը, որը կդառնա հիմք բանկերի, վարկառուների, գնորդների և վաճառողների միջև պայմանագրի կնքման համար։

Քննարկումներից հետո որոշվեց, որ կողմերի խնդրանքով, որպես այլընտրանքային տարբերակ, պահպանվի նոտարական վավերացմամբ պայմանագրեր կնքելու հնարավորությունը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img