Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2025թ․–ի III եռամսյակում աճել է 15.75% –ով՝ մինչև 107,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 107.2 միլիարդ դրամ, ինչը 15.57%-ով ավելի է 2024 թվականի նույն եռամսյակի համեմատ և 7.39%-ով՝ այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ։ Այս մասին են վկայում հայկական բանկերի հաշվետվությունների տվյալները, որոնք հրապարակվում են Ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան։  

Ավելին, այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում բանկերի շահույթը կազմել է մոտ 307.3 միլիարդ դրամ։

Նշենք, որ Հայաստանում գործող բոլոր 17 բանկերը երրորդ եռամսյակն ավարտել են շահույթով։ Դրանցից 11 բանկ, 2024 թվականի երրորդ եռամսյակի համեմատ, ավելացրել է իրենց շահույթը, մինչդեռ վեց բանկ գրանցել է շահույթի նվազում։

2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հայկական բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 11.97 տրիլիոն դրամ (2025 թվականի նախորդ եռամսյակի համեմատ՝ 5.09% անկում և 2024 թվականի նույն եռամսյակի համեմատ՝ 20.15% աճ)։

Բանկերի վարկային ներդրումների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 7.16 տրիլիոն դրամ՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճելով 5.02%-ով, իսկ 2024 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ 28.89%-ով։

2025 թվականի երրորդ եռամսյակի արդյունքում ընդհանուր պարտավորությունները կազմել են 9.94 տրիլիոն դրամ, ինչը, նույն տարվա երկրորդ եռամսյակի համեմատ, աճել է 2.99%-ով և 2024 թվականի համապատասխան եռամսյակի համեմատ՝ 20.09%-ով։

2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հայկական բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 2.03 տրիլիոն դրամ, ինչը 3.50%-ով ավելի է այս տարվա նախորդ եռամսյակի համեմատ և 20.44%-ով՝ նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատ։ ($1 – 382.48 դրամ)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img