Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի երրորդ եռամսյակի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնված 2025 թվականի երրորդ եռամսյակի արդյունքների վրա։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 107.2 միլիարդ դրամ՝ նույն տարվա երկրորդ եռամսյակի 99.8 միլիարդ դրամի համեմատ (աճը՝ 7.39%) և 2024 թվականի երրորդ եռամսյակի 92.6 միլիարդ դրամի համեմատ (աճը՝ 15.75%)։

Հայաստանում գործող 17 բանկերից բոլորը շահույթով են աշխատել։ Ավելին, 11 բանկ տարեսկզբի համեմատ ավելացրել է իր շահույթը, մինչդեռ 6 բանկ գրանցել է շահույթի նվազում։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն՝ երրորդ եռամսյակում շահույթի ծավալով առաջատար հնգյակում են Արդշինբանկը, Ամերիաբանկը, Ակբա բանկը, Ինեկոբանկը և Ամիո Բանկը։

Արդշինբանկը 2025 թվականի երրորդ եռամսյակում դարձել է երկրի ամենաշահութաբեր բանկը, պահպանելով առաջատարի իր դիրքը։ Բանկի զուտ շահույթը հասել է 34.46 միլիարդ դրամի, ինչը 5.87%-ով ավելի է 2024 թվականի երրորդ եռամսյակի համեմատ։

Երկրորդ տեղում է Ամերիաբանկը՝ 18.52 միլիարդ դրամ շահույթով, որը, նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ, աճել է 29.15%-ով։

Երրորդ տեղում է Ակբա բանկը՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում գրանցելով 9.36 միլիարդ դրամ շահույթ, ինչը, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, աճել է 10.69%-ով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի չորրորդ հորիզոնականում է Ինեկոբանկը՝ 6.9 միլիարդ դրամ շահույթով, չնայած այս ցուցանիշը, 2024 թվականի երրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 5.61%-ով։

Այս տարվա երրորդ եռամսյակի առաջատարների հնգյակը եզրափակել է Ամիո Բանկը։ Նրա շահույթը կազմել է 5.02 միլիարդ դրամ՝ 2024 թվականի երրորդ եռամսյակի 738.652 միլիոն դրամի համեմատ՝ ապահովելով 579.40%–ի աճ։

Բանկերի շահույթի գծով վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսացել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործոււնեության ցուցանիշները» տեղեկագիրը, որը կազմվում է Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա։ 

Այս տեղեկագիրը և գործակալության մյուս ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail – [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img