Հայաստանի առևտրային բանկերի վարկերն ու ավանդները օգոստոսին աճել են դրամով արտահայտված միջոցների հաշվին․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Օգոստոսին Հայաստանի առևտրային բանկերի ավանդներն ու վարկերն ամսվա ընթացքում աճել են 1,9%–ով դրամով արտահայտված միջոցների ընդլայնման հաշվին, նշվոմ է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – October 2025» հաշվետվության մեջ։

«Վարկերի աճը պայմանավորված էր հիմնականում արդյունաբերության ոլորտի (արտարժույթով) և սպառողական (դրամով) վարկերով։ Արտարժույթի ոխարժեքով ճշգրտված ավանդներն աճել են 15,8%–ով (տարեկան կտրվածքով), իսկ վարկերը՝ 27,2%–ով»,  – նշվում է հաշվետվության մեջ։

ԿԲ–ի տվյալներով, Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը 2025թ․–ի օգոստոսի վերջին կազմել է 7,27 դրամ՝ նույն տարվա հուլիսին գրանցված 7,14 տրլն դրամի համեմատ։ Միաժամանակ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը 2025թ․–ի օգոստոսին կազմել է 6,84 տրլն դրամ՝ հուլիսին գրանցված 6․71 տրլն դրամի համեմատ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img