Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրենը BACEE համաժողովում ներկայացրել է բանկային կառավարման հաջող փորձը

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանտ Հակոբյանը որպես բանախոս հանդես է եկել «Regional Bank Executives Roundtable (CEE/SEE/Caucasus/Central Asia) Key to Success» խորագրով պանելային քննարկմանը: Միջոցառումն անցկացվել է BACEE-ի 50-րդ համաժողովի շրջանակում, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը

Իր ելույթում պարոն Հակոբյանը բարձր է գնահատել նման հարթակների դերը որպես գործընկերությունը խթանող միջավայր՝ շեշտադրելով մասնագիտական փորձի փոխանակման և կայուն համագործակցությունների ձևավորման կարևորությունը։

Նա ներկայացրել է ՀՀ-ում Կոնվերս Բանկի առաջատար դիրքերը մանրածախ և ՓՄՁ ոլորտներում, ինչպես նաև թվային փոխակերպման հարցում գրանցված նշանակալի առաջընթացը: Թվայնացման ոլորտում հաջողությունները փաստող վերջին մրցանակը՝ Best Mobile Banking App Consumer Armenia, Բանկը ստացել է օրեր առաջ հեղինակավոր Global Finance-ի կողմից։

Հրանտ Հակոբյանի խոսքով, ՀՀ ՀՆԱ շարունակական աճի պայմաններում Կոնվերս Բանկը բախվել է երեք մարտահրավերի՝ միջազգային դրամական հոսքերի աճի ֆոնին պատժամիջոցների բարդ ռեժիմները պահպանելու անհրաժեշտություն, արագ տնտեսական աճի պայմաններում կապիտալի կառավարման արդյունավետություն, ինչպես նաև արագ թվայնացման պահանջների բավարարում:

Նա նշել է.«Այս պայմաններում Կոնվերս Բանկը որդեգրեց բազմաշերտ ռազմավարություն՝ նպատակ ունենալով ամրապնդել իր դիրքերը և պահպանել աճի կայունությունը։ Կատարված մեծածավալ ու արդյունավետ աշխատանքների շնորհիվ Բանկը կարողացավ ապահովել մեծ թվով միջազգային գործարքների անվտանգ սպասարկում՝ միաժամանակ ընդլայնելով համագործակցությունը նոր ֆինանսական հաստատությունների հետ։ Գրանցվեց վարկային պորտֆելի աճ՝ առանց ակտիվների որակի վատթարացման։ Converse Mobile հավելվածն առավելագույնս համապատասխանեցրինք հաճախորդների աճող պահանջներին՝ ապահովելով անվտանգություն։ Այդ քայլերի շնորհիվ աճեց ոչ միայն թվային ծառայությունների պահանջարկը հաճախորդների կողմից, այլև գործառնական արդյունավետությունը՝ ավտոմատ հոսքագծերի ընդլայնման միջոցով»։

Ամփոփելով ելույթը՝ Հրանտ Հակոբյանը ձևակերպել է Բանկի երկարաժամկետ ռազմավարության առանցքը. Կոնվերս Բանկի հաջողության բանալին այնպիսի ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորումն է, որոնք կարող են դիմակայել գլոբալ անկայունությանը և միաժամանակ մարտահրավերները վերածել կայուն զարգացման հնարավորությունների։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img