Հայաստանում հիմնվում է արհեստական բանականությամբ աշխատող եզակի ջերմոց (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/.  Ակբա բանկի աջակցությամբ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում հիմնվում է տարածաշրջանի միակ ջերմային տնտեսությունը, որի տեխնիկական բոլոր աշխատանքները կվերահսկվի արհեստական բանականության միջոցով։ Ավելի քան 10 հա տարածք ունեցող ջերմոցում նախատեսվում է ստանալ տարեկան ավելի քան 6000 տոննա լոլիկի բերք, որի մեծ մասը կարտահանվի։

«Ակբա բանկը շարունակում է ինչպես փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորումը, այնպես էլ խրախուսում է ավելի մեծ  տնտեսությունների ստեղծումն ու կայացումը։ Մենք շարունակում ենք ոչ միայն պարզապես ֆինանսավորել նմանատիպ տնտեսությունները, այլև իրականացնում ենք գիտելիքի փոխանցում, փորձի փոխանակում, շուկաների ուսումնասիրություն, նոր տեխնոլոգիաներին հասանելիություն ու այս առումով մենք նաև արտերկրից ունենք շատ  լավ  գործընկերներ, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Արհեստական բանականությունն օգնելու է ապահովել ջերմոցի ճիշտ աշխատանքը. ամբողջությամբ տեղադրված են լինելու սենսորային համակարգեր: Արհեստական բանականության միջոցով ջերմոցում տեխնիկական մի շարք աշխատանքներ են իրականացվելու։ Մասնավորապես  պատուհանների բացում-փակում, ջեռուցման ուժեղացում կամ հակառակը, ապահովվելու է բերքի ոռոգումը։ Այս բոլոր աշխատանքները բնականաբար իրականացվելու են մարդկանց  հսկողության ներքո։ Ջերմոցի ամբողջ ֆինանսավորումն իրականացնում է Ակբա բանկը՝ պետության կողմից վարկի տոկոսի սուբսիդավորմամբ։ Առանց  Ակբա բանկի  ֆինանսավորման  հնարավոր չէր լինի այս մեծ, հսկա կառույցի իրագործումը»,- նշել է «Ագրո Պրոմ» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Հունանյանը։

«Մենք արդեն 10 տարուց ավելի է աշխատում ենք Հայաստանում տարբեր  ներդրողների  հետ: «Ագրո Պրոմը» շատ  պրոֆեսիոնալ է  աշխատում: Այս  ջերմոցի ներկա տեսքը ընդամենը 1,5 ամսվա աշխատանքի արդյունք է. քարքարոտ հատվածն ամբողջությամբ  հարթեցրել ենք և 10 հա  ջերմոցի  հարթ տարածք ստացել»,- նշել է ֆրանսիական «Ռիշել Գրուպ» ընկերության վաճառքի տնօրեն Բրիս Ռիշելը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img