Հայաստանի առևտրային բանկերի ավանդներն ու վարկերը սեպտեմբերին ավելացել են 1,1%–ով և 2,1%–ով դրամով արտահայտված միջոցների հաշվին․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Սեպտեմբերին առևտրային բանկերի ավանդներն աճեցին 1.1 տոկոսով (ա/ա), իսկ վարկերի ցուցանիշն ընդլայնվեց 2.1 տոկոսով (ա/ա)։ Այս մասին նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – November 2025» զեկույցում։

«Երկուսի աճն էլ շարունակել է պայմանավորված լինել ՀՀ դրամով արտահայտված միջոցներով», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Նշվում է նաև, որ վարկավորման աճը հիմնականում պայմանավորված էր ՀՀ դրամով սպառողական և հիփոթեքային վարկերով, ընդ որում՝ ընդհանուր վարկերի նկատմամբ 45 տոկոս մասնաբաժնով։

«Հունվարից սկսած՝ հիփոթեքային վարկերը, չնայած մեծ ծավալներին, նվազել են՝ պայմանավորված եկամտային հարկի վերադարձի ծրագրի աստիճանական դադարեցմամբ։ Փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը կայունացել է 16 տոկոսի մակարդակում  (տ/տ) ընդհանուր ավանդների դեպքում և 27.2 տոկոսի (տ/տ)՝  վարկերի դեպքում», – նշվում է զեկույցում։

ԿԲ–ի տվյալներով, Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը 2025թ․–ի սեպտեմբերի վերջին կազմել է 7,43 տրլն դրամ՝ նույն տարվա օգոստոսին գրանցված 7,27 տրլն դրամի համեմատ։ Միաժամանակ Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը 2025թ․–ի սեպտեմբերին կազմել է 6,92 տրլն դրամ՝ օգոստոսին գրանցված 6,84 տրլն դրամի համեմատ (1 դոլարը՝ 381․3 դրամ)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img