Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/.   Յունիբանկն ավարտում է անժամկետ պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսված ժամկետից անհամեմատ շուտ։ Թողարկման նկատմամբ պահանջարկը զգալիորեն գերազանցեց առաջարկը, ինչի արդյունքում ամբողջ ծավալը ձեռք բերվեց գրեթե մեկ օրվա ընթացքում։

Ներդրողների  բարձր հետաքրքրությունը հաշվի առնելով՝ Յունիբանկը նախատեսում է արդեն հաջորդ շաբաթ իրականացնել անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում, ինչը հնարավորություն կտա բավարարել հաճախորդների առկա պահանջմունքները:

Անժամկետ պարտատոմսեր Հայաստանում տեղաբաշխվում են առաջին անգամ․ Յունիբանկն իրականացրեց դրամային և դոլարային թողարկումներ՝ համապատասխանաբար 3.5 միլիարդ ՀՀ դրամ և 9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Նոր ներդրումային գործիքը հնարավորություն է տալիս երկարաժամկետ հեռանկարում կանոնավոր եկամուտ ստանալ։

Պարտատոմսերը ձեռք են բերվել ֆիզիկական և իրավաբանական անձանց լայն շրջանակի կողմից: Նրանց պատրաստակամությունը ներդրումներ կատարել երկարաժամկետ  գործիքում հաստատում է Յունիբանկի նկատմամբ ունեցած բարձր վստահությունն ու առաջարկի գրավչությունը։

Անժամկետ ​​պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված է ՀՀ ԿԲ կողմից 26.11.2025թ. 1/427Ա որոշմամբ) հրապարակված է բանկի կայքում՝ www.unibank.am

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img