Fitch–ն առաջիկա տարիներին կանխատեսում է ՀՆԱ–ի նկատմամբ Հայաստանի պետական պարտքի հարաբերակցության ավելացում՝ մինչև 53,6%

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2025 թվականի վերջին աճել է մինչև 50,1%, ասվում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում։

«Fitch-ը կանխատեսում է դրա աստիճանական աճ հետագա տարիներին՝ մինչև «BB» վարկանիշի համար կանխատեսվող միջին արժեքին մոտ մակարդակների՝ 53,6%, հաշվի առնելով դեռևս զգալի դեֆիցիտները և սպասվող հավելյալ ֆինանսավորումը», — նշվում է հետազոտության մեջ։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հայաստանի համախառն պետական պարտքը 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 14 204,2 մլն դոլար՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված 14 173,2 մլն դոլարի դիմաց։

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը միջնաժամկետ հեռանկարում կկայունանա 50-60% միջակայքում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img