ՎԶԵԲ–ը Հայաստանում 2025թ․–ին ներդրել է ռեկորդային 426 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակներում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացի, 2025 թվականը նշանավորվեց Հայաստանի հետ գործընկերության ռազմավարական նոր փուլի մեկնարկով։ 

«Երկրի նոր ռազմավարության մեկնարկով և ռեկորդային գործառնական գործունեությամբ վերահաստատում ենք մեր ամուր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի տնտեսությանը։ Ընդլայնեցինք մասնավոր հատվածին տրամադրվող մեր աջակցությունը՝ նոր հնարավորություններ ստեղծելով երիտասարդների, կանանց և փախստականների համար», – նշել է նա։

Ախալկացիի խոսքով, այս նախաձեռնությունները կարևոր դերակատարություն են ունեցել Հայաստանի տնտեսության ուժեղացման, վերջինիս ֆինանսական համակարգի և կապիտալի շուկաների ուժեղացման, կանաչ ծրագրերի առաջխաղացման, ենթակառուցվածքների բարելավման, փախստականների ինտեգրումը խթանելու և ի վերջո, բոլոր քաղաքացիների համար կյանքի որակը բարելավելու իմաստով»

ՎԶԵԲ-ը պահպանեց փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ) իր աջակցությունը՝ բիզնեսներին վերավարկավորելու նպատակով 10 գործընկեր ֆինանսական հաստատություններին ռեկորդային 322 միլիոն եվրոյի վարկային գծեր տրամադրելով։ Այս ֆինանսական միջոցների նպատակն է խթանել մրցունակությունը, էներգաարդյունավետությունը, դիմակայությունը և ներառականությունը՝ աջակցելով փախստականների կողմից ղեկավարվող ձեռնարկություններին։ Վարկային գծերը համալրվեցին դոնոր գործընկերների, ինչպես օրինակ՝  Եվրոպական միության (ԵՄ), Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) և Կլիմայական ներդրումների հիմնադրամի (CIF) կողմից տրամադրվող դրամաշնորհներով։

Բանկը մեկնարկեց «Փախստականներին արձագանքման պատուհանը Հայաստանի համար», որն իրականացվեց ԵՄ-ի հետ միասին, որի շրջանակներում թիրախային վարկավորման նպատակով տրամադրեց 44 միլիոն եվրո և 10․7 միլիոն եվրո՝ փախստականների կողմից ղեկավարվող բիզնեսների համար խրախուսման դրամաշնորհների նպատակով։ Այս նախաձեռնությունը խթանում է սոցիալական համախմբվածությունը և տնտեսական ինտեգրումը՝ ապահովելով, որպեսզի փախստականները կարողանան իրենց ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում և օգուտներ քաղել դրանից։

Կենսական նշանակություն ունեցող առևտրային հոսքերը պահպանելու նպատակով ՎԶԵԲ-ը մոտ 70 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել առևտրի ֆինանսավորման գործառնությունների համար, տեղական 8 գործընկեր բանկերի միջոցով, իր «Կենսական նշանակություն ունեցող առևտրային հոսքերը պահպանելու նպատակով ՎԶԵԲ-ը մոտ 70 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել առևտրի ֆինանսավորման գործառնությունների համար, տեղական 8 գործընկեր բանկերի միջոցով, իր «Կենսական նշանակություն ունեցող առևտրային հոսքերը պահպանելու նպատակով ՎԶԵԲ-ը մոտ 70 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել առևտրի ֆինանսավորման գործառնությունների համար, տեղական 8 գործընկեր բանկերի միջոցով, իր «Առևտրի խթանման ծրագրի» շրջանակներում։

Բանկը նաև 30 միլիոն եվրո տրամադրելու հանձնառություն է ստանձնել Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի զարգացման, Հայաստանի մաքսային համակարգի արդիականացման և տնտեսական կապերի ամրապնդման համար: Կենտրոնն անմիջականորեն կլուծի Երևանի օդի աղտոտվածության խնդիրը՝ մայրաքաղաքում ծանր բեռնատար մեքենաների երթևեկությունը վերաուղղորդելով: Ակնկալվում է, որ այն Հայաստանի առաջին հանրային շենքերից մեկը կդառնա, որը LEED հավաստագիր կստանա՝ կայուն շինարարության չափանիշ սահմանելով: Մաքսային ուսուցման թվայնացման միջոցով ծրագիրը նաև ամբողջ երկրում կընդլայնի մասնագիտական ​​զարգացման և զբաղվածության հնարավորությունները, այդ թվում՝ փախստականների համար: 

Անցյալ տարի մեկնարկեց նաև մի կարևորագույն ծրագիր՝ տեղական բանկի միջոցով 38 միլիոն եվրոյի նպատակային ֆինանսավորում տրամադրվեց՝ ողջ երկրում երիտասարդների կողմից ղեկավարվող բիզնեսների համար ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու համար։

Ֆինանսավորմանը զուգահեռ, ՎԶԵԲ-ը 65 խորհրդատվական ծրագրեր իրականացրեց տեղական ՓՄՁ-ների համար։ Ավելի քան 1000 մասնակիցներ օգտվեցին վեբինարներից, ֆինանսական գրագիտության դասընթացներից և կոնֆերանսներից։ Հիմնական առաջնահերթ ոլորտները ներառում էին ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը, աջակցությունը կին ձեռներեցներին, բիզնես ենթակառուցվածքների բարելավումը և փախստականների ինտեգրումը՝ ՓՄՁ-ների աճի նկատմամբ համապարփակ մոտեցում ցուցաբերելով։ 

Ֆինանսավորմանը զուգահեռ, ՎԶԵԲ-ը 65 խորհրդատվական ծրագրեր իրականացրեց տեղական ՓՄՁ-ների համար։ Ավելի քան 1000 մասնակիցներ օգտվեցին վեբինարներից, ֆինանսական գրագիտության դասընթացներից և կոնֆերանսներից։ Հիմնական առաջնահերթ ոլորտները ներառում էին ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը, աջակցությունը կին ձեռներեցներին, բիզնես ենթակառուցվածքների բարելավումը և փախստականների ինտեգրումը՝ ՓՄՁ-ների աճի նկատմամբ համապարփակ մոտեցում ցուցաբերելով։ 

Իր ներդրումներից բացի, ՎԶԵԲ-ը շարունակեց մասնակցել քաղաքականության վերաբերյալ երկխոսությանը: Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Բանկը՝ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության պայմաններում, ներդրեց ածանցյալ ֆինանսական գործիքների և ռեպո գործարքների վերաբերյալ ընդհանուր փաստաթղթավորում՝ Հայաստանի օրենսդրության համաձայն: Այս բարեփոխումն ամրապնդում է վստահությունը ներքին շուկայի մասնակիցների շրջանում, մասնավորապես՝ ածանցյալների և ռեպո հատվածներում: ԵՄ աջակցությամբ Բանկը մեկնարկեց «Կապիտալի շուկային աջակցության ծրագիրը», որը նախատեսված է Հայաստանի ֆինանսական շուկաների խորացման, ներդրումային հնարավորությունների ընդլայնման և երկրի տնտեսական համակարգի դիմադրողականության բարձրացման համար: 

ՄԹ կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող և ՎԶԵԲ-ի կողմից աջակցվող Հայաստանի ներդրումային խորհուրդը շարունակեց աշխատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ՝ բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շուրջ, այդ թվում նաև փոքր բիզնեսի համար ներդրումային նոր գործիքների և հարկային օրենսդրության պարզեցման ուղղությամբ։

2025 թվականի վերջին ՎԶԵԲ-ի ծրագրերի ընդհանուր թիվը Հայաստանում հասել էր 242-ի՝ ընդհանուր 2.8 միլիարդ եվրոյի ներդրումներով։ Հատկանշական է, որ այդ ներդրումների 85 տոկոսն ուղղվել է մասնավոր հատվածին, ինչն ընդգծում է ձեռներեցությունը և կայուն աճը խթանելու Բանկի հանձնառությունը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img