Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսում անդրադարձել  է զեղծարարություններին և ներկայացրել դրա դեմ իրականացվող քայլերը։

ՀԲՄ նախագահը շեշտել է, որ ցանկացած գումար՝ լինի դա 1 դրամ, թե 1 միլիոն դրամ, էական է հաճախորդի համար։

«Բոլոր այն մարդիկ, որոնք պնդում են, որ զեղծարարության զոհ են դարձել և դիմել են իրավապահ մարմիններին, բանկերը վերադարձրին իրենց գումարները, այսպես ասած՝ փոխառություն տրամադրեցին, անտոկոս, մինչև գործի քննության ավարտը», -նշեց Ազատյանը՝ նշելով, որ  այս պահի դրությամբ խոսքը 100-120 միլիոն դրամի մասին է։

Ըստ ՀԲՄ նախագահի՝ վերջին 6 ամսվա դրությամբ թե՛ զեղծարարությունների քանակն է պակասել, և թե՛ նրանց մեթոդներն են փոխվել։

«Մենք ունենք այնպիսի զեղծարարություններ, որոնց մասին մարդիկ ոչ մի տեղ չեն ասում և թաքցնում են իրենց մեջ։ Այսինքն` ոչ բանկն է հետո իմանում, որ դա զեղծարարություն է, ոչ իրենք են ասում, որովհետև իրենք ինչ-որ մի պահի հասկանում են, որ իրենց մեղավորությունն է, խնդիրն է, կամ համարում են, որ ասելուց օգուտ չի լինի», -նշեց Ազատյանը։

Նա նաև հայտնեց, որ այս տարի առաջին անգամ մեկնարկել է «Ապահով ֆինանսներ» իրազեկման մեծ արշավը։ Դրա շրջանակում գործում է «Դու մի ասա» կարգախոսը, որն ունի երկու նպատակ. առաջին՝ հորդորել մարդկանց չհայտնել իրենց գաղտնաբառերն ու անձնական տվյալները, և երկրորդ՝ ներկայացնել իրական պատմություններ, թե ինչպես են մարդիկ զեղծարարության զոհ դարձել։

ՀԲՄ նախագահը տեղեկացրեց, որ քարտին գումար փոխանցելու համար քարտի վրա գտնվող 16 նիշը և անուն-ազգանունը լրիվ բավական են և կոչ արեց որևէ կողմի չտրամադրել այլ տվյալներ, ինչպիսիք են օգտագործողի անվանումը կամ CVV կոդը, քանի որ դրանք արդեն թույլ են տալիս քարտից հետադարձ գործարքներ իրականացնել։

2025թ.-ին ՀՀ-ում բանկային զեղծարարության դեպքերը հաճախակի են դարձել, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում բանկերի անունից արված կեղծ հայտարարությունները՝ իբր վարկեր ստանալու համար։  Կենտրոնական բանկը քննարկել է որոշ նույնականացման պահանջների խստացման հարցը, մասնավորապես՝ առցանց վարկեր ստանալու դեպքում, այդ թվում՝ զեղծարարության ապահովագրության մեխանիզմի ներդնումը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img