Բանկային համակարգը կայուն է, բավականին կապիտալիզացված, սպասվում է դրական ազդեցություն TRIPP–ի շրջանակում․ ՀԲՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Մեր բանկային համակարգը, տարբեր սթրես-սցենարներով իրականացված սթրես-թեստերի արդյունքում գնահատվում է կայուն և բավականին կապիտալացված։

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ղեկավար Դանիել Ազատյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«2.2 տրիլիոն դրամ  միայն բանկերի սեփական կապիտալն է կազմում, և իրացվելիության ցուցանիշները նույնպես գտնվում են բարձր մակարդակի վրա։ Կարող ենք ասել, որ վերջին տարիներին կամ երբևէ բանկային համակարգը իր գործունեության ընթացքում ֆինանսական կայունության այսպիսի բարձր ցուցանիշներ չի ունեցել, ինչպես հիմա է» – ասաց Ազատյանը։

Նրա խոսքով ՝ սա թույլ կտա ինտեգրվել միջազգային շուկաներին, որը լրացուցիչ կայունություն կհաղորդի  բանկային համակարգին՝  բերելով նաև որոշակի այլ ռիսկեր։

«Գեոպոլիտիկ առումով ես կարող եմ ասել, որ տնտեսական ակտիվությունը, որը տեսականորեն և, կարծես թե, գործնականորեն նախատեսվում է TRIPP ծրագրի շրջանակներում, կարող է շատ մեծ դրական ազդեցություն ունենալ։ Մեզ պետք չէ շատ մեծ սպասելիքներ ունենալ բանկային համակարգի կոնտեքստում, բայց, այնուամենայնիվ, մեր բանկերը պատրաստ կլինեն սպասարկել», – նշեց Ազատյանը։

Ըստ ՀԲՄ ղեկավարի՝ այս ծրագիրը թույլ կտա լրացուցիչ միջազգային հեղինակավոր բանկեր ներգրավել հայկական բանկային շուկա։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img