10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն։

Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգը 2019 թվականից համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող GEFF-ը Հայաստանում ծրագրի հետ՝ նպաստելով տնտեսության կայուն զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։

Ծրագրի շրջանակում ֆինանսավորվում են արևային ֆոտովոլտային կայաններ, էներգաարդյունավետ սարքավորումներ և էլեկտրական ավտոմեքենաներ։ Ակբա Լիզինգը բիզնեսներին առաջարկում է լիզինգային ճկուն գործիքներ, իսկ GEFF-ը Հայաստանում ծրագրի միջոցով բիզնեսները կարող են օգտվել նաև 10 կամ 15 տոկոս քեշբեքի հնարավորությունից՝ համապատասխանաբար էլեկտրամոբիլներ, արևային կայաններ կամ էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայաններ ձեռք բերելու դեպքում։

«Ակբա Լիզինգը դեռ 2016 թվականից շուկայում սկսել է ֆինանսավորել էներգախնայող սարքավորումները որպես առանձին ուղղություն։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շնորհիվ մենք էլ ավելի ենք զարգացրել այդ ուղղությունը և մեր հաճախորդները հնարավորություն են ստանում օգտվել շահավետ պայմաններից։ ՎԶԵԲ-ի հետ վերջերս մեկնարկած նոր համագործակցության արդյունքում մեր հաճախորդները հնարավորություն ունեն ստանալ նաև քեշբեք»,- նշել է Ակբա Լիզինգի  Մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։

«Ակբա Լիզինգը ներկայումս մեծ ակտիվություն է ցուցաբերում կանաչ ներդրումների ֆինանսավորման ուղղությամբ։ Սա ներառում է այնպիսի տարածված ներդրումներ, ինչպիսիք են արևային ֆոտովոլտային կայանների և էլեկտրական ավտոմեքենաների  ֆինանսավորումը։ Բացի այդ, Ակբա Լիզինգը GEFF-ը Հայաստանում ծրագրի շրջանակում իր հաճախորդներին առաջարկում է էներգաարդյունավետ տեխնոլոգիաների լայն տեսականի, ինչը հնարավորություն է տալիս գրեթե բոլոր ոլորտներում գործող բիզնեսներին գտնել իրենց գործունեությանը համապատասխան կանաչ լուծում և իրականացնել ներդրում՝ միաժամանակ բարձրացնելով բիզնեսի արդյունավետությունն ու նվազեցնել ծախսերը»,- նշել է GEFF-ը Հայաստանում ծրագրի ղեկավարի տեղակալ Անդրո Բութխուզին։

«Ցանկացած բիզնեսի համար շատ կարևոր է անմիջապես ստանալ իր սարքավորումը կամ տրանսպորտային միջոցը։ GEFF-ը Հայաստանում ծրագրի շրջանակում հնարավորություն կա այս պահին ունենալ անհրաժեշտ սարքավորումը նաև քեշբեքի հնարավորությամբ։ Ստացվում է, որ պրոդուկտը, սարքավորումը, տրանսպորտային միջոցը չի թանկանում, և սա բավականին լուրջ առավելություն է»,- նշել է Roel Automotive Group-ի տնօրեն Արտակ Զոփունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img