Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«2020-21 թթ. ճգնաժամից հետո մեզ հաջողվեց նվազեցնել պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, մենք իջանք 50%-ից ցածր և կարծում ենք, որ 2027-28 թթ. պետք է շարունակել նվազեցնել գործակիցը», — ասել է նա Cbonds-ի կողմից կազմակերպված Capital Markets Armenia չորրորդ համաժողովի շրջանակում ընթացող պանելային քննարկման ժամանակ:

Ավանեսյանը հավելել է, որ հաշվի առնելով այն, որ ներկայումս միջազգային շուկաներում կապիտալի որոշակի քանակություն «փախչում է» դեպի պետական պարտատոմսեր, Հայաստանը որդեգրում է նման քաղաքականություն՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը այս միտումների շարունակման դեպքում:

Պետական պարտքի մասին

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հայաստանի համախառն պետական պարտքը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14,531.3 մլն դոլար՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի 12,842.2 մլն դոլարի դիմաց: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հայաստանի պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2025 թվականի արդյունքներով մոտ կլինի 48,7%-ին:

S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը, հաշվի առնելով բյուջեի դեֆիցիտների կրճատումը և ՀՆԱ-ի բարձր անվանական աճը, կանխատեսում է, որ Հայաստանի պետական պարտքը (առանց իրացվելի ակտիվների) ընդհանուր առմամբ կմնա կայուն և միջնաժամկետ հեռանկարում կհաստատվի ՀՆԱ-ի 44% չափավոր մակարդակում:

«ԱՌԿԱ» գործակալությունը համաժողովի ինֆորմացիոն հովանավորն է։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img