«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, հաղորդում էբորսայի մամուլի ծառայությունը։

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 1,000,000,000  ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Կցուցակվեն 20,000 հատ պարտատոմս՝ 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ 

Ներդրողները  արդեն մարտի 18-ից  հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։ 

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի ֆոնդային բորսայի օպերատորի տեղաբաշխման հարթակի միջոցով՝ Dimension ընկերության միջնորդությամբ։

«ԿԱՄՈՒՐՋ»-ն իր գործունեությունը սկսել է 1998 թվականին։ Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսության ֆինանսավորմամբ՝ աջակցելով միկրո և խոշոր ֆերմերային տնտեսություններին, իրականացնում է ձեռնարկատիրական վարկավորում՝ բիզնեսի զարգացման նպատակով, ինչպես նաև տրամադրում է հիփոթեքային և բնակարանային պայմանների բարելավման վարկեր, սպառողական վարկեր:

Պարտատոմսերի թողարկման միջոցով ներգրավված ֆինանսական միջոցները ընկերությունը նախատեսում է ուղղել վարկային պորտֆելի ընդլայնմանը, մասնավորապես՝ փոքր ձեռներեցության և ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորմանը, ինչը թույլ կտա դիվերսիֆիկացնել ընկերության ֆինանսական աղբյուրները և հաճախորդներին առաջարկել առավել մատչելի ու հասանելի վարկային պրոդուկտներ։ ($1 — 377.39 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img