«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․        «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն էր, որն ապահովում է Հայաստանի բոլոր երեխաների համար որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ նրանց բնակության վայրից:  Կուտակված 5.062.971 դրամն ուղղվելու է Ուսուցիչների առաջնորդության ծրագրի իրականացմանը։ Աջակցության շնորհիվ երիտասարդ մասնագետները կվերապատրաստվեն և կգործուղվեն մարզային դպրոցներ՝ խոցելի համայնքներում դասավանդելու և կրթության որակը բարելավելու նպատակով։

Նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն է, որը Հայաստանում լայնամասշտաբ անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքներ է իրականացնում՝ նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանմանը։

Հատկապես այս տարի, երբ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը, առանձնահատուկ նշանակություն է ստանում յուրաքանչյուրիս մասնակցությունը  բնության պահպանման ծրագրերին։

Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մեր երկրում կանաչ տարածքների ավելացումը յուրաքանչյուրիս պարտքն է։

«Մեր օրերում կայուն զարգացումն այլևս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով մեր հաճախորդների հետ միասին նպաստում ենք ավելի կանաչ և կայուն միջավայրի ձևավորմանը՝ աջակցելով երկարաժամկետ բնապահպանական ծրագրերին և գործնականում իրականացնելով ESG-ի մեր հանձնառությունը»,- ընդգծել է Տաթևիկ Վարդևանյանը։

            «Մի դրամի ուժը» նախաձեռնության հետ մենք արդեն տնկել ենք ավելի քան 52,000 ծառ Հայաստանի տարբեր շրջաններում։ Այս ձեռքբերումը նաև Իդրամի և ԱյԴի Բանկի օգտատերերինն է։ Տարիներ անց, երբ մեր տնկած անտառները կվերածվեն կայուն էկոհամակարգերի, դրանք կուժեղացնեն մեր երկիրն ու կծառայեն մեր ապագա սերունդներին»,-նշել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։

IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img