Ինստիտուցիոնալ վստահություն և դիվերսիֆիկացիայի նոր գործիքներ. «ՌԵՆՇԻՆ»-ի պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․        Հայաստանի կապիտալի շուկայում արձանագրվել է ֆինանսական և իրական հատվածների ինստիտուցիոնալ մերձեցման կարևոր իրադարձություն. հուլիսի 8-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) պաշտոնապես ցուցակվել են կառուցապատման ոլորտի առաջատար «ՌԵՆՇԻՆ»-ի պարտատոմսերը։ Բորսայում կայացած ավանդական զանգի հնչեցման արարողությունը խորհրդանշել է ընկերության զարգացման նոր փուլը, որը խարսխված է բացարձակ թափանցիկության, հաշվետվողականության և ֆինանսական հուսալիության վրա։

«Ռենշինի» մուտքը կապիտալի շուկա ներդրողներին ընձեռում է ռիսկերի կառավարման և պորտֆելների արդյունավետ դիվերսիֆիկացման լայն հնարավորություններ։ Ընկերության անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը երկրորդային (Bbond) ցուցակում ներկայացված են և՛ դրամային, և՛ դոլարային տարբերակներով, ինչպես նաև տարբեր ժամկետայնությամբ․

  • 2,3 մլրդ ՀՀ դրամ ծավալով թողարկում. 1 մլն ՀՀ դրամ անվանական արժեք, տարեկան 12.00% արժեկտրոնային եկամտաբերություն, 36 ամիս շրջանառության ժամկետ (2,300 հատ)։
  • 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով թողարկում (կարճաժամկետ). 10,000 ԱՄՆ դոլար անվանական արժեք, տարեկան 8.00% արժեկտրոնային եկամտաբերություն, 36 ամիս շրջանառության ժամկետ (1,000 հատ)։
  • 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով թողարկում (երկարաժամկետ). 10,000 ԱՄՆ դոլար անվանական արժեք, տարեկան 8.50% արժեկտրոնային եկամտաբերություն, 60 ամիս շրջանառության ժամկետ (1,000 հատ):

Արժեթղթերի հաջողված տեղաբաշխումն իրականացվել է «Ամերիաբանկ»-ի միջոցով (դրամայինները՝ 2026թ. փետրվարի 2-ից մայիսի 5-ը, դոլարայինները՝ մինչև մայիսի 29-ը)։ Ֆինանսական շուկայի մասնակիցների համար հավելյալ վստահության և իրացվելիության երաշխիք է Ամերիաբանկի՝ որպես շուկա ստեղծողի դերակատարումը երկրորդային շուկայում, ինչը, ըստ Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանի, կապահովի բավականին խորը և ակտիվ երկրորդային շուկա։

««Ռենշին»-ի պարտատոմսերի թողարկումը ևս մեկ կարևոր քայլ է կապիտալի շուկայի զարգացման ճանապարհին, երբ այն իր ներկայացվածությամբ առավել ամբողջական կարտացոլի երկրի տնտեսության կառուցվածքը. այս թողարկմամբ ապահովվեց տնտեսության համար առանցքային՝ կառուցապատման ոլորտի առաջատար ընկերություններից մեկի մուտքը կապիտալի շուկա»,- ընդգծել է Շուշանիկ Հովսեփյանը՝ կարևորելով նաև արժութային և ժամկետային դիվերսիֆիկացիայի գործոնը։

Իրական հատվածի խոշոր խաղացողների ներկայությունը բորսայում էական է նաև մակրոտնտեսական առումով։ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի խոսքով՝ նման նախաձեռնություններն են նպաստում շուկայի խորացմանը և տնտեսության կայուն զարգացմանը։ Ցուցակումը թույլ է տալիս ընկերությանը ներգրավել երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներ՝ պահպանելով թափանցիկության բարձր մակարդակ։

Ֆինանսական հուսալիության հիմքում ընկած է «Ռենշինի» 25-ամյա պատմությունը և շուրջ 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատման պորտֆելը։ Ֆինանսական հուսալիության հիմքում ընկած է նաև կորպորատիվ բարձր պատասխանատվությունը։ Ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինա Չիչյանը նշել է, որ կապիտալի շուկայում իրենց առաջին պարտատոմսերի ամբողջական տեղաբաշխումը վկայում է ընկերության զարգացման ծրագրերի հանդեպ ունեցած մեծ վստահության մասին։ «Կապիտալի շուկա մուտքը մեզ համար պարտավորություն է՝ գործել թափանցիկ և պահպանել կորպորատիվ կառավարման բարձր չափանիշներ»,– շեշտել է նա՝ հավելելով, որ սա տեղաբաշխողի և Բորսայի հետ երկարաժամկետ համագործակցության սկիզբն է, և առաջիկայում սպասվում են նոր թողարկումներ։ 

Հուլիսի 8-ից պարտատոմսերի բորսայական առևտուրն արդեն հասանելի է ներդրողներին բորսայի անդամ բանկերի և ներդրումային ընկերությունների միջոցով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img