Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Գառնիում երիտասարդ ամուսիններ Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը 3 տարի առաջ սեփական ուժերով ստեղծեցին իրենց «մեղրի մոլորակը»՝ Bee Planet-ը։

Սկզբում այն նախատեսված էր որպես փոքր արտադրամաս և մեղվանոց, սակայն ամուսիններն ընթացքում որոշում և էլ ավելի են զարգացնում իրենց գաղափարը. Bee Planet-ն այսօր ոչ միայն հյուրատուն է, այլև վայր, որտեղ կա մեղրի համտեսի սրահ,  ապիթերապիայի (մեղվաբուժություն) հատուկ տնակ։

Այժմ ամուսիններն իրենց հյուրերին ներկայացնում են նաև մեղրային տարբեր արտադրանքներ՝ կրեմ-մեղրից մինչև մեղրի գինի և  կոսմետիկ միջոցներ՝ օճառներ, դեմքի քսուկներ, չոր օծանելիք, մարմնի կարագ և այլն։

Bee Planet-ը Ակբա Ֆեդերացիայի և Impact Hub-ի համատեղ իրականացվող ֆելոուշիփի շահառուներից է: Ամիսներ շարունակ իրականացվող դասընթացների և հանդիպումների արդյունքում Նարեկն ու Ռուզաննան ձեռք են բերել բիզնես մտածողության նոր մոտեցումներ, ծանոթություններ ու փորձ:

«Աշխատանքների ամենասկզբում նախատեսում էինք ստեղծել միայն մեղվանոց և փոքր արտադրամաս, բայց որոշ ժամանակ անց մեր ծրագրերը փոխվեցին և որոշեցինք ստեղծել տարածք, որտեղ կլինի թե՛ հյուրատուն, թե՛ մեղրի համտեսի սրահ, և թե՛ մեղրային արտադրանքներ պատրաստելու արտադրամաս։ Ընթացքում անհրաժեշտություն առաջացավ խորացնելու մեր գիտելիքները և մասնակցեցինք Ակբա Ֆեդերացիայի և Impact Hub-ի կողմից կազմակերպվող դասընթացներին, որի ընթացքում էլ բարելավեցինք մեր գիտելիքները»,- նշում է Bee Planet հյուրատան համահիմնադիր Նարեկ Սարգսյանը։

 «Հյուրատան ստեղծման ճանապարհին շատ օրեր են եղել, երբ մտածել եմ, որ անհնարին է, էներգիան ու ռեսուրսները չեն բավականացնում, բայց հաջորդ օրը հիշում էի մեր նպատակի մասին ու շարունակում։ Կարծում եմ, որ ամենակարևորը հավատն է ինքդ քո և գաղափարի հանդեպ, որը գործում գլխավոր շարժիչն է»,- նշում է Bee Planet հյուրատան համահիմնադիր Ռուզաննա Դանիելյանը։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img