Thu, 23 January
-5.9 C
Yerevan
USD: 398.74 RUB: 4.05 EUR: 416.60 GEL: 139.52 GBP: 493.00
spot_img

Անելիք բանկը նպատակաուղղված է ՏՏ տեխնոլոգիաների ներդրմանն ու Սփյուռքի հետ կապերի ընդլայնմանը. Խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկը հիմա աշխատում է միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական ծրագրի մշակման վրա և նպատակաուղղված է ՏՏ տեխնոլոգիաների ներդրմանն ու Սփյուռքի հետ կապերի ընդլայնմանը, ասաց «Անելիք բանկ» ՓԲԸ–ի խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը։

Անելիք բանկը նոյեմբերի 11–ին 21,8 մլրդ դրամով ավելացրել է իր կանոնադրական կապիտալը, նոր բաժնետեր է դարձել Վարդան Դիլանյանը` 60 տոկոս մասնաբաժնով, իսկ 40 տոկոսը մնացել է լիբանանյան բաժնետիրոջը` Credit Bank S.A.L–ին։

«Մենք մեծ խաղադրույք կկատարենք Անելիք բանկում ՏՏ լուծումների ներդրման վրա։ Դրա համար պետք է շատ բան անել, սակայն բանկային աշխարհը հիմա արմատականորեն փոխվում է, և մեր խնդիրն է միջազգային պրակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթները, այդ թվում` ռուսական շուկայից, բերել հայկական շուկա», – ասաց Դիլանյանը երեքշաբթի Երևանում ասուլիսի ժամանակ։

«Միջազգային և ռուսական բանկինգի ժամանակակից միտումները կայանում են նրանում, որ պրոդուկտների բազմազանությունը և դրանց հասանելիության հարմարավետությունը` բանկային մենեջմենթի բոլոր պահպանողական նորմերի պահպանմամբ, այն մրցակցային առավելությունն է, որը գրավում է հաճախորդների երիտասարդ սերնդին», – ընդգծեց նա։

Դիլանյանը նաև նշեց, որ, լինելով ռուսական սփյուռքի ներկայացուցիչ, տեսնում է աշխատանքի հստակ հեռանկարներ, որոնք վերաբերում են բիզնեսի անդրսահմանային հոսքերին, ֆինանսներին, դրամական միջոցներին, որոնք կարող են հաջողությամբ աշխատել հայկական բանկային համակարգի համար։

«Մարդիկ ցանկանում են բիզնես անել Հայաստանի հետ, Հայաստանում, մարդիկ ցանկանում են օգնել իրենց հարազատներին, և հարցը ոչ միայն դրամական փոխանցումներն են, այլ նաև պրոդուկտների ամբողջական շրջանակը, որոնք կարելի է դուրս հանել շուկա, և հաշվի առնելով սպառողական տրամադրվածությունը` կարելի է կառուցել աճի հաջողակ և երկարաժամկետ մոդել», – ասաց նա։

Նրա խոսքով, բանկի առջև ծառացած է բավականին հավակնոտ խնդիր։

«Մենք հասկանում ենք, որ, ներդնելով մոտ 50 մլն դոլար, պետք է և կդարձնենք բանկը պրոգրեսիվ, ուղղված հաճախորդներին և նպատակաուղղված երկարատև ու հաջող զարգացման», – ընդգծեց նա։

Նրա խոսքով, հայրենիքում ներդրում անելու որոշումը պայմանավորված է «լավ հեռանկարի առկայությամբ»։

«Հայկական բանկային համակարգն ընդհանուր առմամբ կրում է առողջ բնույթ, և այստեղ կան աճի լավ հեռանկարներ, որոնք փոխշահավետ են ինչպես երկրի, այնպես էլ և հաճախորդների, և ինձ համար` որպես բաժնետեր։ Կա հնարավորություն, որպեսզի Անելիք բանկը դառնա առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը», – ասաց նա։

Վարդան Դիլանյանը ծնվել է 1971 թ.–ին Մոսկվայում։ Գերազանցությամբ ավարտել է Մոսկվային միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցը։ 2008–2011 թթ.–ին Բինբանկում աշխատել է ամենատարբեր ղեկավար պաշտոններում, 2008 թ.–ին նշանակվել է Բինբանկի նախագահի պաշտոնում։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «CreditBank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «CreditBank S.A.L.»–ը դարձել է բանկի 100 տոկոսի բաժնետեր։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD–ին, որի սեփականատերը Վարդան Դիլանյանն է (59,7 տոկոս) և «CreditBank S.A.L.» (40,3 տոկոս)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Մասնաճյուղում առկա է նաև վճարային տերմինալ հաշվի համալրում, վարկի մարում կամ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար

«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (ՎԻԴԵՈ)

Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարևոր տարրերը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 20 միլիոն դոլար և 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր է թողարկել

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս

Դեկտեմբերին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը գրեթե 2%-ով ցածր է եղել մեկ տարի առաջվա ցուցանիշից

2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 396,5 դրամ՝ 2023 թվականի դեկտեմբերի 404,5 դրամի դիմաց

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

ПОПУЛЯРНЫЕ ТЕМЫ

ԵԱԶԲ․ Հայաստանում մեծանում է 2025 թ․–ի առաջին եռամսյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլն ավարտելու հավանականությունը

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է գների աճի հետագա արագացում առաջիկա ամիսներին և գնաճի ձևավորում, որը մոտ է ՀՀ կենտրոնական բանկի թիրախին (3+/-1%)

Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Մասնաճյուղում առկա է նաև վճարային տերմինալ հաշվի համալրում, վարկի մարում կամ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար

4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել

Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ C360 Mastercard Standard, C360 Mastercard Gold, C360 Mastercard World Elite, Woman’s Card, Mastercard Standard, Mastercard Gold, Mastercard World Elite քարտապանների համար

2024թ․–ի արդյունքում Հայաստանում գրանցվել է 1,5%–ի գնաճ

Ըստ ԱՎԿ-ի, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գրանցվել է 1% գնաճ

UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում

Կոնվերս Բանկը միացել է UBPAY միջազգային համակարգին

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (ՎԻԴԵՈ)

Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարևոր տարրերը

15․2մլրդ դրամի հետվճար․ թոշակների cashback–ի ծրագրի ժամկետը երկարաձգվել է

Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Popular Categories

spot_imgspot_imgspot_img