ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Fitch Ratings գործակալության սուվերեն դեպարտամենտի տնօրեն Էրիկ պատվիրակությանը, հաղորդում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Էրիկ Էրայսփը տեղեկացրել է, որ ներկայացուցիչների ամենամյա այցի նպատակն է երկրի վարկանիշի գնահատումը, որի արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկրի տնտեսական կայունությանը, պարտքի կառավարելիությանը, հարկային բարեփոխումներին, ինչպես նաև հարկաբյուջետային կանոնների վերանայմանն առնչվող մի շարք հարցերի: Քննարկվել են նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները:
Ատոմ Ջանջուղազյանը բարձր համագործակցությունը Fitch Ratings-ի հետ և նշել, որ հայկական կողմը կարևորում է գործակալության կատարած աշխատանքը և Հայաստանին շնորհված վարկանիշը:–0–