Fri, 28 February
1.1 C
Yerevan
USD: 393.35 RUB: 4.45 EUR: 409.08 GEL: 140.73 GBP: 495.31
spot_img

ՀՀ–ում դեկտեմբերին գրանցված 1,5% գնաճն ամենաբարձրն է 2023թ․–ի ապրիլից հետո․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում դեկտեմբերին գնաճը տարեկան կտրվածքով աճել է մինչև 1,5%, ինչն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2025» զեկույցում։

 «Դա պայմանավորված է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճով (դեկտեմբերին 2 տոկոսով՝ նոյեմբերի 1,7 տոկոսի համեմատ) և առողջապահության ոլորտում գրանցված գնաճով, որը դեկտեմբերին նոյեմբերի 2,5 տոկոսից հասել է 3,2 տոկոսի», – նշվում է հետազոտության մեջ։

Վերլուծաբանները նշում են նաև, որ դեկտեմբերին շարունակել են նվազել հագուստի և կոշկեղենի գները (2,6%–ով), կահույքի և կենցաղային տեխնիկայի (2,5%–ով), ինչպես նաև բնակարանների և կոմունալ ծառայությունների գները (0,2%–ով)։

«2024 թվականին միջին գնաճը կազմել է 0,3 տոկոս՝ 2023 թվականի 2 տոկոսի համեմատ»,- ասվում է զեկույցում։

Գներ և կանխատեսումներ գնաճի վերաբերյալ

Հայաստանի 2025 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 3% (±1%)։ Դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1,5%։ Կենտրոնական բանկի նախորդ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գնաճը ակնկալվում է 3,9-3,2 տոկոսի սահմաններում, 2026թ․-ի կանխատեսումը 4,2-3,8 տոկոս է, 2027թ․–ին՝ 4%.

Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2025 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2025 թվականին Հայաստանում գները կբարձրանան 3,7 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 2,5 տոկոս։ ԵԱԶԲ-ն 2025 թվականի արդյունքում ակնկալում է, որ գնաճը Հայաստանում կկազմի 3,1%: Fitch-ն ակնկալում է, որ 2025-2026 թվականներին Հայաստանում գնաճը կկազմի միջինը 3,3 տոկոս:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

Բավրա

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

Հայաստանի բանկային համակարգը 2024թ․–ին ավելացրել է շահույթը 61%–ով՝ մինչև 363 մլրդ դրամ․ ՀԲՄ

60 մլրդ դրամը բաշխվել է բաժնետերերի միջև, իսկ 300 մլրդ դրամը մնացել է բանկերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img