Tue, 25 February
-6.9 C
Yerevan
USD: 393.90 RUB: 4.48 EUR: 412.81 GEL: 139.68 GBP: 497.97
spot_img

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2012 թ. II եռամսյակի «Հայաստանի վարկային կազմակերպությունները» տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը 2012 թ. երկրորդ եռամսյակի կտրվածքով:

Ամփոփագիրը հրատարակվում է եռամսյակը մեկ և կազմվում է մամուլում պաշտոնապես հրապարակվող և վարկային կազմակերպությունների գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների հիման վրա:

Շուրջ 43 էջանոց աղյուսակային նյութ՝ վարկային կազմակերպությունների գործունեության տարբեր ցուցանիշներով և բաղկացած է 11 հիմնական բաժնից՝ 1. Վարկային կազմակերպությունների ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Եկամուտ/Վնաս, 6. Վարկային կազմակերպությունների գործունեության նորմատիվային ցուցանիշները, 7 Կապիտալիզացման ցուցանիշները, 8. Եկամտաբերության և շահութաբերության ցուցանիշները, 9. Վարկային կազմակերպությունների գործունեության ամփոփիչ ցուցանիշները, 10. Վարկային կազմակերպությունների արդյունավետության ամփոփիչ ցուցանիշները, 11. Վարկային կազմակերպությունների հիմնական ծառայությունները:

Տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի վարկային կազմակերպությունների ֆինանսական իրավիճակի ընդհանուր պատկերը և դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել: Այն նաև պարունակում է տեխնիկական և մեթոդաբանական մեկնաբանություններ կազմված աղյուսակների վերաբերյալ:

ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: 1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այժմ՝ «Հայաստանի բանկեր»), 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային (այժմ՝ «Հայաստանի ապահովագրական ընկերություններ») տեղեկագիրը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ֆինանսական շուկան հաջողված է, բանկային համակարգն ուժեղ է․ փորձագետ

Հայաստանի բանկային համակարգը բավականին ուժեղ է։ Եթե համեմատենք հետխորհրդային երկրների հետ, բացառությամբ Բալթյան երկրների, Հայաստանի բանկային համակարգը շատ բարձր որակի է

Հայաստանն ու ՎԶԵԲ–ը քննարկում են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի

Հայաստանի ֆոնդային բորսան Global Banking & Finance Awards-ի կողմից արժանացել է երկու հեղինակավոր մրցանակների

Այս մրցանակները կարևորում են AMX-ի առաջատար դերը տարածաշրջանի ֆինանսական շուկայում

Bybitբորսայից հափշտակել են ավելի քան 1մլրդ դոլարի կրիպտոարժույթ

Հաքերները շրջանցել են անվտանգության համակարգը

Ապահովագրական ընկերությունները 1 օրում գրանցել են ավելի քան 1000 վթար եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով

Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img