Mon, 27 October
15.1 C
Yerevan
USD: 382.70 RUB: 4.81 EUR: 445.50 GEL: 140.80 GBP: 510.64

ՀՎՀ–երի միջոցով դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 2012 թ.–ի երեք եռամսյակի ընթացքում կազմել է 202 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միջազգային հաշվարկա-վճարային համակարգերով առանց հաշիվ բացելու դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը 2012 թվականի սեպտեմբերի վերջին կազմել է 202 մլրդ դրամ, ինչը 10.8 անգամ գերազանցել է դեպի արտասահման կատարած փոխանցումների ծավալը  (հաշվի առնելով դրամական փոխանցումներ իրականացնող առևտրային բանկերն ու կազմակերպությունները), ասվում է 2012 թվականի երրորդ եռամսյակի «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում»։

Կենտրոնական բանկի տվյալներով, այս տարվա երրորդ եռամսյակում ստացված միջոցների ծավալը, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, աճել է 21 տոկոսով կամ 35 մլրդ դրամով։

Միաժամանակ, միջազգային ՀՎՀ–ներով մեկ դրամական փոխանցումը միջինը կազմել է 242 հազար դրամ։

Բանբերի համաձայն` միայն առևտրային բանկերով տրանսֆերտների ծավալը կազմել է 183 մլրդ դրամ, ինչը 22 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ .($1- 403,13 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թաիլանդը զբոսաշրջիկներին թույլ կտա թվային ակտիվները փոխարկել ազգային արժույթի

Թաիլանդի կառավարությունը թույլ կտա օտարերկրյա զբոսաշրջիկներին թվային ակտիվները վերածել թաիլանդական բահտի

ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը

Ապրիլի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամ

Fitch–ն ակնկալում է, որ Հայաստանի գնաճը կպահպանվի թիրախային մակարդակի շրջանակում մինչև 2027թ․–ը

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ Հայաստանում գնաճը կմնա թիրախային մակարդակի շրջանակում մինչև 2027 թվականը, չնայած մեղմ հարկաբյուջետային քաղաքականությունը և դրամի կանխատեսվող չափավոր թուլացումը որոշակի ռիսկեր են ստեղծում

ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը II եռամսյակում աճել է 3,8%

Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը երկրորդ եռամսյակում ավելացել է 3,8 տոկոսով՝ կազմելով 30,4 միլիարդ դրամ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 41 մլն դրամի չափով օժանդակություն է տրամադրել կարկտահարությունից տուժած գյուղացիներին

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կարկտահարությունից տուժած արմավիրցիներին օժանդակելու նպատակով «Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնություն» հիմնադրամին փոխանցեց շուրջ 41 մլն դրամ, որից 11 մլն-ը հանգանակել էին Բանկի աշխատակիցները, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img