Sun, 23 February
-2.9 C
Yerevan
USD: 394.41 RUB: 4.46 EUR: 412.67 GEL: 140.79 GBP: 498.77
spot_img

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ–ի պարտատոմսերի առաջին թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Bbond ցուցակում, երեքշաբթի հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10 հազ ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով և 10% տարեկան եկամտաբերությամբ 600 արժեկտրոնային պարտատոմսեր:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի գործունեության հիմնական ուղղությունը  էլեկտրաէներգիայի արտադրությունն է, ընկերությունը գործարկում է մի քանի ՀԷԿ-եր:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն մուտք գործեց Հայաստանի արժեթղթերի շուկա 2009թ.-ին՝ առաջին անգամ ՀՀ-ում իրականացնելով բաժնետոմսերի հրապարակային առաջարկ, և այնուհետև հաջողությամբ տեղաբաշխեց բաժնետոմսերի երեք լրացուցիչ թողարկումներ:
NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի արտոնագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

ՀՀ–ում կտրամադրվի 15մլրդ դրամի վարկ ժամանակակից ջերմատնային տնտեսություններ ստեղծելու համար

Ընդունված որոշման շրջանակում ակնկալվում է, որ մինչև 2026 թվականի վերջը կստեղծվեն 35 հա ժամանակակից ջերմոցային տնտեսություններ

Հայաստանի ֆոնդային բորսայի կապիտալիզացիան գերազանցել է 872 մլն դոլարը. Եգանյան

Հայկական ֆոնդային բորսայի (AMX) կապիտալիզացիան 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 872,36 մլն դոլար

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում սկսում է Կապիտալի շուկաների աջակցության ծրագիր․ բանկի գործադիր տնօրեն

ՎԶԵԲ-ը ԵՄ–ի աջակցությամբ սկսում է Կապիտալի շուկաների աջակցության ծրագիր, որն ուղղված է տեղական կապիտալի շուկաների խթանմանը

Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա

Պորկետտա ընկերությունը հիմնադրվել է 2020թ՝ շուկայում ոչ թե քանակական, այլ որակական փոփոխությունների մտադրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img