Tue, 4 March
2.1 C
Yerevan
USD: 393.69 RUB: 4.40 EUR: 411.09 GEL: 141.36 GBP: 497.94
spot_img

Հայաստանի բանկային համակարգն ԱՊՀ-ում առավել հուսալիներից է. Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգն ԱՊՀ տարածքում առավել կայուն և հուսալիներից է, ասաց «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի ղեկավար, Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը։

«Ճգնաժամը ցույց տվեց, որ չնայած շատ լուրջ ցնցումներին՝ բանկերը դիմացան և այս ժամանակահատվածը բավականին հաջող անցան»,- հինգշաբթի Վարդանյանն ասաց լրագրողներին՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Խոսելով այն մասին, թե ինչպես հետագայում կզարգանա իրավիճակը, նա ասաց, որ «դա լուրջ հարց է, որը կապված է ընդհանուր տնտեսական իրավիճակի հետ»։

«Եթե տնտեսությունը չվերագործարկվի և տնտեսական աճ չսկսվի, եթե չլինի ընկերությունների և ձեռնարկությունների վարկավորման հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան շահույթ ունենալ ստացված վարկերի և տոկոսների մարման համար, ապա ամեն ինչ կբարդանա»,- պարզաբանեց Վարդանյանը։

Ընդհանուր իրավիճակի համատեքստում նա նշեց, որ «մենք առայժմ ապրում ենք բավականին բարդ ժամանակահատվածում»։

«Աշխարհում կա այն գիտակցումը, թե ինչն էր սխալ և ինչն է պետք փոխել, բայց թե ինչպես ամենը կփոխվի՝ դեռևս հասկանալի չէ։ Առկա են լուծումներ պահանջող բազմաթիվ լուրջ հարցեր՝ բանկերի կարգավորման, վերահսկողության և կապիտալի նկատմամբ պարտքի պարտավորությունների հարաբերակցության հարցեր, բայց առայժմ լուծումներ չկան»,- ընդգծեց նա։

2009 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով` Հայաստանում գործում է 22 բանկ 382 մասնաճյուղերով:

Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 1346,1 մլրդ դրամ, պարտավորությունները` 1059,3 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 286,8 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները՝ 724 մլրդ դրամ , իսկ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 717,2 մլրդ դրամ:

ՀՀ առևտրային բանկերի մաքուր շահույթը հարկումից հետո 2009թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 15,4 մլրդ դրամ: ($1- 385,68 դրամ). –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Visa Signature Limited Edition քարտեր՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով

Նախավաճառքը կիրականացվի հատուկ այս նպատակով ստեղծված առցանց հարթակի միջոցով

0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկի առաջարկը բիզնեսին

Կոնվերս Բանկը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների համար հանդես է գալիս նոր առաջարկով

ՀՀ կառավարությունը կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման առաջին փորձն է անում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթի շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտում կանոնակարգման ներդրմանը

ԱԶԲ–ն 2024թ․–ին ՀՀ–ում ներդրել է 132 մլն․ դոլար և 2025թ․–ին հաստատել է 307 մլն․ դոլարի ֆինանսավորում երկու նախագծերում

ԱԶԲ–ն արդեն հաստատել է ֆինանսավորում երկու նախագծերում ՀՀ–ում, որոնց իրագործումը նախատեսված է 2025թ․–ին

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2024թ․–ին ավելացել է 24% –ով՝ մինչև 6,4 տրլն դրամ․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 22,8%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img