Sun, 13 April
8.1 C
Yerevan
USD: 391.07 RUB: 4.66 EUR: 443.20 GEL: 142.03 GBP: 511.21
spot_img

ՀՀ ԿԲ-ն սահմանելու է յուրաքանչյուր արտարժույթի գծով երկար դիրքի համար կապիտալի նկատմամբ 7% սահմանաչափ

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ին ապրիլի 14-ից սահմանելու է յուրաքանչյուր արտարժույթի գծով երկար դիրքի համար կապիտալի նկատմամբ 7% սահմանաչափ, որը գործելու է 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև 2010 թվականի հուլիսի 31-ը:

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ մամուլի հաղորդագրության մեջ, միաժամանակ օգոստոսի 1-ից 7% սահմանաչափը սահմանվելու է բոլոր բաց դիրքերի համար,  ինչպես նաև լոմբարդային ռեպո տոկոսադրույքը սահմանվելու է 11.5%:

Բացի այդ, մամուլի հաղորդագրության համաձայն, կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում խստացվում են բանկերի արտարժույթային ակտիվների նկատմամբ պահանջները, մասնավորապես՝ վարկերի ռիսկի մասնաբաժինը կբարձրացվի 50 տոկոսից մինչև 150 տոկոս:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ ԿԲ-ի ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը, նոմատիվների խստացման մասին որոշումը ընդունվել է՝ հաշվի առնելով արտարժույթի շուկայում տեղի ունեցող զարգացումներն ու բանկային ակտիվների որակի վրա նախորդ տարվա 20 տոկոսանոց արժեզրկման ազդեցությունը:

Նրա խոսքերով, արտարժույթով արտահայտված բոլոր ակտիվները, հիմնականում վարկերը, պետք է ավելացնեն իրենց մեջ պարունակվող ռիսկերի մասնաբաժինը մոտավորապես 50 տոկոսից մինչև 150 տոկոս:

Այժմ բանկը պետք է ռեզերվացնի կապիտալը այդ ռիսկերը ծածկելու համար՝ հաշվարկելով 18 տոկոսով՝ նախկին 12 տոկոսի փոխարեն:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, կապիտալի համարժեքության նորմատիվների խստացմանը և արտարժույթի վերահսկմանը վերաբերող ԿԲ-ի նման որոշումն իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից համատեղ մշակված ապադոլարացման միջոցառումների ծրագրի շրջանակներում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

ՀՀ կառավարությունը կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման առաջին փորձն է անում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթի շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտում կանոնակարգման ներդրմանը

ՀՀ վարչապետն ու ԱՄՀ առաքելությունը քննարկել են  ներդրումային միջավայրի բարելավմանն ու տնտեսական ակտիվության խթանմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային

Բիթքոյնը չափազանց անկայուն է․ ԿԲ նախագահի տեղակայլը՝ որպես ռեզերվային արժույթ բիթքոյնն օգտագործելու հնարավորության մասին

Բիթքոյնի ապագա վարքագծի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն չափազանց անկայուն է, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img