Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ. և գործում է ՀՀ կենտրոնական բանկի թիվ 57 լիցենզիայի հիման վրա:
Բանկը մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ՝ առանձնակի կարևորելով մանրածախ բանկային ծառայությունների մատուցումը և զարգացումը: Բացի մասնաճյուղային ցանցից, բանկային ծառայություններ է մատուցում Converse Mobile, Ինտերնետ բանկ, Converse Business, Converse Markets, ինչպես նաև Առցանց վճարումների հարթակներում:
Բանկը հանդիսանում է SWIFT վճարահաշվարկային, VISA միջազգային քարտային վճարային համակարգերի լիիրավ անդամ, ArCa տեղական քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ և MasterCard միջազգային քարտային վճարային համակարգի աֆիլացված անդամ: Համագործակցում է MoneyGram, UBpa, China Union pay վճարային համակարգերի հետ, թողարկում, սպասարկում է Union pay վճարային քարտեր:
ՀՀ պետական գանձապետական կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում պետական պարտքի կառավարման գործակալ է, Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ, Tabadul Exchange Hub/ADX անդամ:
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ հաշվարկային և հաշվառման միասնական համակարգի անդամ է, Հաշվի օպերատոր:
Կոնվերս Բանկն ունի 34 մասնաճյուղ, որոնցից 16-ը՝ Երևանում, ինչպես նաև 104 բանկոմատ և 130 վճարային տերմինալ Հայաստանի ամբողջ տարածքում:
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (72.89%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Ս.Ա. Ռ. Լ. (22.11%), Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5%):
31.10.25թ. դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը 933-ն է:


