Tag: ՃՊՈՆԻԱ

Ճապոնիան 53 մլրդ դոլարի չափով խթանող միջոցների նոր փաթեթ է պատրաստում

Ճապոնիան 53 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ խթանող միջոցների նոր փաթեթ է մշակում, որպեսզի աջակցի ազգային տնտեսությանը` վաճառքի հարկի ավելացման նախաշեմին, որը գործողության մեջ կմտնի հաջորդ տարվա ապրիլին։ Խթանող միջոցների նոր փաթեթի մասին որոշումը կընդունվի այս շաբաթվա ընթացքում, հաղորդում է Reuters–ը` հղում անելով իրազեկ աղբյուրներին։