Հայկական առևտրային բանկերի վճարումները պետբյուջե կազմել են 13,6 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի 21 առևտրային բանկերը ներառվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ պետբյուջե վճարելով 13,6 միլիարդ դրամ:

ՀՀ Հարկային պետական ծառայության տվյալների համաձայն՝ բանկերի կողմից վճարված հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել են 92,4 տոկոս կամ 12,5 միլիարդ դրամ:

Միաժամանակ բանկերին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հազար խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը:

ՀՀ Հարկային պետական ծառայության տվյալների համաձայն՝ խոշոր հարկատուների առաջին հարյուրակի մեջ ներառվել են Արդշինինվեստբանկը (1,98 միլիարդ դրամ, ընդհանուր ցուցակում 16-րդ տեղը), ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (1,9 միլիարդ դրամ, 17-րդ տեղ), ՎՏԲ Բանկ Հայաստանը (1,8 միլիարդ դրամ, 20-րդ տեղ), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (1,7 միլիարդ դրամ, 21-րդ տեղ), Յունիբանկը (1,16 միլիարդ դրամ, 38-րդ տեղ), Կոնվերս Բանկը (845,9 միլիոն դրամ, 51-րդ տեղ), Ամերիաբանկը (715,9 միլիոն դրամ, 64-րդ տեղ), Ինեկոբանկը (518,6 միլիոն դրամ, 80-րդ տեղը) և Հայբիզնեսբանկը (486,1 միլիոն դրամ, 86-րդ տեղ):

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2009 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետբյուջե են փոխանցել 270,5 միլիարդ դրամ:
Այժմ Հայաստանում գործում է 22 առևտրային բանկ և 27 վարկային կազմակերպություն: Միաժամանակ Արցախբանկի գլխավոր գրասենյակը գործում է ԼՂՀ-ի տարածքում: (1 դոլարը 385,08 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հոկտեմբերի 5–11)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկել է գնաճի դինամիկան, կապիտալի շուկայի ակտիվությունը, բանկային պարտատոմսերի նոր տեղաբաշխումները և անդրսահմանային դրամական փոխանցումները: Ուշադրության կենտրոնում են գտնվել նաև պետական պարտքի պարամետրերն ու սոցիալական պարտավորությունների ֆինանսավորումը:

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img