Յունիբանկի շահույթը երրորդ եռամսյակում շուրջ 455 մլն դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկի շահույթը երրորդ եռամսյակում շուրջ 455 մլն դրամ է կազմել, ասվում է բանկի կայքում:

Տեղեկատվության համաձայն, Յունիբանկի ակտիվները երրորդ եռամսյակում աճել են 57,8 տոկոսով՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ին կազմելով 107 մլրդ 347,4 մլն դրամ:

Հաղորդագրության համաձայն, բանկի վարկային ներդրումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 16,2 տոկոսով և կազմել շուրջ 56,8 մլրդ դրամ, իսկ ֆինանսավորումը արդյունաբերության ոլորտում երրորդ եռամսյակում՝ 11,2 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ բանկի սպառողական վարկերի պորտֆելը 25,5 մլրդ դրամ է կազմել, իսկ առևտրային հատվածի ֆինանսավորումը՝ 13,3 մլրդ դրամ:

Բավականին զգալի՝ 73,7 տոկոսով աճել է բանկի պարտավորությունների ծավալը՝ երրորդ եռամսյակի վերջին հասնելով 95,7 մլրդ դրամի: Ընդ որում բանկն առաջատար դիրքերում է ժամկետային դեպոզիտների ծավալով՝ 66,4,մլրդ դրամ և ֆիզիկական անձանց ժամկետային դեպոզիտներով՝ 50,5 մլրդ դրամ:

«Յունիբանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2001 թ.-ին։ Այժմ բանկի բաժնետերերն են «Յունիաստրում Ասեթ Մենեջմենթ» ՍՊԸ-ն՝ 50 տոկոս մասնաբաժնով, իսկ մյուս 50 տոկոսը պատկանում է «էվաինվեստ» ՍՊԸ ռեզիդենտ-ընկերությանը։ Ներկայում բանկն ուի 33 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img