ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է www.abcfinance.am կայքը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է «Ֆինանսներ բոլորի համար» կայքը (www.abcfinance.am), որը ֆինանսական ոլորտի ծառայություններն է ներկայացնում սպառողների համար:

Ինչպես հինգշաբթի լրագրողներին կայքի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանը, կայքը բնակչության ֆինանսական իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված խոշոր և կարևոր քայլ է:

«Կայքը նախատեսված է սովորական օգտվողների համար, որոնք չունեն պրոֆեսիոնալ ֆինանսական գիտելիքներ, սակայն մատչելի լեզվով տեղեկատվության կարիք ունեն՝ ֆինանսների անձնական կառավարման համար», – ասաց Մկրտչյանը:

Նա նշեց, որ կայքը միասնական պորտալ է, որտեղ կարելի է տեղեկատվություն գտնել ոչ միայն բանկերի և բանկային համակարգի, այլև ֆինանսական, ապահովագրական, վարկային, կենսաթոշակային և հիփոթեքային ոլորտների մասին, ինչպես նաև օգտակար հղումներ դեպի այլ կայքեր:

Կայքը բաղկացած է թեմատիկ բաժիններից, այն նախատեսված է նաև ուսանողների, դպրոցականների, մանկավարժների, աշխատողների և ձեռներեցների համար:

«Կայքում ներկայացված նյութերը տեղադրված են տարբեր ձևաչափերով, մասնավորապես՝ սլայդերի, ֆիլմերի և խաչբառերի միջոցով, ինչը թույլ է տալիս ոչ միայն դյուրացնել տեղեկատվության ընկալման գործընթացը, այլև թեթևացնել հիմնական ֆինանսական տերմինաբանության հետ աշխատանքը, առավել ևս, որ կայքում գործում է նաև ֆինանսական տերմինների բառարան», – ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքերով՝ հատուկ հետաքրքրություն են ներկայացնում կայքում տեղադրված ֆինանսական հաշվիչները, որոնց միջոցով յուրաքանչյուր այցելու կարող է ինքնուրույն հաշվել իր վարկը, դեպոզիտը կամ ծրագրել անձնական բյուջեն:

Նա նաև տեղեկացրեց, որ հետագայում կայքում ծրագրվում է խորացնել ներկայացված տեղեկատվությունը՝ կախված ստացվող արձագանքներից՝ սկսած դեպոզիտների հարկման մասին հարցերից ընդհուպ մինչև կենսաթոշակային համակարգի ձևավորման մասին հարցերը:

Կայքը մշակվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՝ «Հասարակության ֆինանսական և տեղեկատվական իրազեկվածության մակարդակի բարձրացման ծրագրի» շրջանակներում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img