Sun, 22 February
13.1 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

Ամերիաբանկն առաջին տեղն է զբաղեցրել «ԱՌԿԱ»-ի 2009 թ. մամուլի վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ըստ «ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշի՝ 2009 թվականի արդյունքներով առաջատարներն են՝ 1.Ամերիաբանկը, 2. Յունիբանկը, 3. Արդշինինվեստբանկը, 4. Հայխնայբանկը և 5. ՎՏԲ Հայաստան Բանկը։

Այսպիսի տեղեկատվություն է պարունակում «ԱՌԿԱ» գործակալության հրապարակած Հայաստանի բանկերի 2009 թ. չորրորդ եռամսյակի մամուլի վարկանիշում։

Նշենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշում առաջատարի դիրքն ամուր պահում է Ամերիաբանկը։ Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Յունիբանկը դարձել է ամենաառաջատար բանկը՝ բարձրանալով 9 կետով 2008 թվականի համեմատ։ Արդշինինվեստբանկը պահպանել է երրորդ տեղը, ինչպես և 2008 թվականին։

Չորրորդ հորիզոնականում է Հայէկոնոմբանկը, որը 2008 թվականին տասներորդն է եղել։ Իսկ ահա HSBC Հայաստան Բանկը զիջել է դիրքերը և լքել առաջատարների հնգյակը։ Առաջատար բանկերի թվում է նաև ՎՏԲ Հայաստան Բանկը, որն իջել է մեկ կետով և մամուլի վարկանիշում զբաղեցրել հինգերորդ տեղը։

«ԱՌԿԱ»-ի մամուլի վարկանիշի համաձայն՝ ըստ տեղեկատվության ծավալի Ամերիաբանկն առաջատարն է «Ընդհանուր», «Զարգացման քաղաքականություն», «Բանկի գործունեության թվային արտահայտություն» և «Անձնակազմի կարծիքներն ու կանխատեսումները տնտեսության վերաբերյալ» բաժիններում, համապատասխանաբար, 230,48, 666,4, 299,91 և 102,4 ինդեքսներով։

«Հաճախորդներ և սպասարկում» բաժնում առաջատարն է Յունիբանկը՝ 138,24 ինդեքսով։

Հաշվետու ժամանակահատվածում հայկական մամուլում բանկերի և տեղեկատվական հագեցվածության անկում է նկատվել, ինչի հետևանքով բանկերի վերաբերյալ տեղեկատվության ծավալը կրճատվել է 16,5 անգամ 2008 թվականի համեմատ, իսկ ընդհանուր ամփոփիչ ինդեքսը (ԸԱԻ) ընկել է 21,7 տոկոսով՝ մինչև 6690։

2009 թվականին բանկերի վերաբերյալ տեղեկատվության կառուցվածքը զգալի փոփոխություններ չի կրել 2008 թվականի համեմատ՝ չնայած մամուլի ազդանշանների թվի կրճատմանը գործնականորեն բոլոր բաժիններում։

«Ընդհանուրը» բաժնի մամուլի ազդանշանների մասնաբաժինը նվազել է 1,8 տոկոսով մինչև 43,9 տոկոս՝ այս բաժնի մասով ստացված տեղեկատվության ծավալի 19,8 տոկոս կրճատման դեպքում։ «Բանկի զարգացման քաղաքականության» վերաբերյալ տեղեկատվությանը բաժին է ընկել 26,9 տոկոս՝ 2008 թվականի 27,7 տոկոսի համեմատ՝ մամուլի ազդանշանների 19 տոկոս կրճատման դեպքում։ «Հաճախորդներ և սպասարկում» բաժնի մամուլի ազդանշանների մակարդակը կրճատվել է 36,2 տոկոսով, միաժամանակ այդ թեմատիկայի տեսակարար կշիռը տեղեկատվության ընդհանուր հոսքում նվազել է 2008 թվականի համեմատ 1,8 տոկոսով և կազմել է 5,9 տոկոս։

«Բանկի գործունեության թվային արտահայտության» մասնաբաժինն աճել է 0,4 տոկոսով, իսկ այդ թեմատիկայով ստացված տեղեկատվության մասնաբաժինը կրճատվել է 13,7 տոկոսով։ «Անձնակազմի կարծիքներն ու կանխատեսումները տնտեսության վերաբերյալ» բաժնի մասնաբաժինն աճել է չորս տոկոսոային կետով՝ կազմելով 10,5 տոկոս։

Հաշվետու տարվա արդյունքներով՝ ընդհանուր տեղեկատվությունում մամուլի բացասական ազդանշանների մասնաբաժինը կազմել է 2,2 տոկոս («Ընդհանուր» բաժնի կառուցվածքում՝ 5,1 տոկոս)՝ 2008 թվականի 1,7 տոկոսի դիմաց։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին տեղեկացվում է զանգվածային լրատվամիջոցներում։

Արդյունքում՝ որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկացվածության աստիճանը, այդքան արդյունավետ է նրա կոմունիկատիվ քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկատվությունը ուսումնասիրության և վերլուծության առարկա չի եղել։

Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք գտնել 2009 թվականի չորրորդ եռամսյակի #01(44) «Բանկերի մամուլի վարկանիշում»։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀԲՄ ղեկավարն առանձնացրել է վարկավորման ամենառիսկային ոլորտները

Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է վարկավորման գերտաքացման ռիսկին և առանձնացրել երկու ոլորտ

Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել...

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

ԵԱԶԲ–ն գնահատել է 2026թ․–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի գործոնները․ մակրոտնտեսական ակնարկ

Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, 2026 թվականին կաճի 5,3%-ով

«ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանում բազմաճյուղ գործունեություն ծավալող ընկերություններից մեկը՝ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, այսօր պաշտոնապես մուտք է գործում կապիտալի շուկա՝ ցուցակելով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img