ՎԶԵԲ-ը ճգնաժամի երկրորդ ալիք Հայաստանում չի սպասում

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./ԱՌԿԱ/. Գլոբալ ճգնաժամի երկրորդ ալիք Հայաստանում չի սպասվում, ասաց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գծով գլխավոր տնտեսագետ Էլենա Շվեյգերը (Helena Schweiger)՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Սակայն աճը շատ դանդաղ կլինի, մենք սպասում ենք, որ այն շուրջ 2 տոկոս կկազմի 2010 թ.-ին»,- երեքշաբթի Երևանում զարգացման մասին ՎԶԵԲ հաշվետվությունը ներկայացնելիս ասաց նա:

Շվեյգերը նշեց, որ այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը աճի ապահովման և դրա ավելացման համար, պետք է կապված լինեն բիզնես-միջավայրի բարելավման հետ:

«Դրանք այն միջոցառումներն են, որոնց նպատակայնության մասին կառավարությունն ինքը հայտարարել է»,- պարզաբանեց նա:

Այլ կերպ ասած, ըստ փորձագետի, պետք է բարելավվի մրցակցային միջավայրը և հարկային կառավարումը:

«Այդ միջոցներն արդեն վաղուց քննարկվում են, և մենք հուսով ենք, որ այդ ոլորտներում առաջընթացի ականատես կլինենք»,- հավելեց Շվեյգերը:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2009 թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի ՀՆԱ ծավալը կրճատվել է 14,4 տոկոսով 2008 թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 3165,5 մլրդ դրամ:

ՀՀ հաստատված պետբյուջեի համաձայն՝ 2010 թ.-ի արդյունքներով երկրում տնտեսական աճը ծրագրված է 1,2 տոկոսի չափով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img